5 աշխատանքային օրվա ընթացքում հավաքել է 14800 ստորագրություն. ՀայաՔվե»-ն ամփոփում է առաջին շաբաթվա արդյունքները

«ՀայաՔվե»-ն որեւէ կերպ  չի կարող բերել պատերազմի, ընդհակառակը՝ «ՀայաՔվե»-ն  արժանապատիվ պայմաններով խաղաղություն է հաստատելու: Այս մասին այսօր՝ հուլիսի8-ին տեղի ունեցած ասուլիսին ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը :

«Երբ որ դու գծում ես քո կարմիր գծերը, երբ որ դու ցույց ես տալիս քո ժողովրդի վճականությունը՝ պայքարել սեփական հիմնարար իրավունքների համար, սեփական հայրենիքի, սեփական  Սահմանադրության, սեփական հողի եւ ջրի, դա թշնամուն ցույց է տալիս, որ այս ժողովրդի հետ պետք չի գլուխ դնել, պետք չի գնալ պատերազմի, որովհետեւ արդյունքի չեն հասնի: Մենք այսօր ուղերձ ենք հղում Ալիեւին, նրա տիրոջը, որ Անկարայում է նստած, եւ նրանց կամակատարներին,որ նստած են Երեւանում, մենք այս գործընթացը սկսել ենք նրա համար, որ թույլ չտանք ձեզ պատերազմ հրահրել, դուք չեք կարող մեր վրա պատերազմով գալ, որովհետեւ դուք հասկանալու եք, որ այս պատերազմում հաղթելու շանս չեք ունենալու, ձեր դեմ այլեւս Փաշինյանը չի լինելու, այլ լինելու է հայ ժողովուրդը, որին դուք այլեւս չեք հաղթելու»,-ասաց նա:

Անդրադառնալով ստորագրահավաքի առաջին շաբաթվա արդյունքներին՝ Չալաբյանն ասաց, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում հավաքել է 14800 ստորագրություն, որից 10 հազարը հավաքվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված կետերում, 4500 ստորագրություն հավաքվել է մարզերում, եւ 330 ստորագրություն հավաքվել է էլեկտրոնային ստորագրության միջոցով:

«Սա առաջին շաբաթվա տվյալներն է, մենք դեռ 6 շաբաթ ունենք, եթե այս տեմպով շարունակենք, մենք կարող ենք կրկնակին հավաքել: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր  քաղաքացիներին եւ նորից ընդգծում ենք, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է եւ ստորագրելով որեւէ կուսակցության չեք ստորագրում, քանի որ սա կուսակցությունների հետ կապ չունի»,- ընդգծեց Չալաբյանը՝ նշելով, որ իրենց խնդիրն է հավաքել 50 հազար ստորագրություն:

«ՀայաՔվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանն էլ նշեց, որ Երևանի երկու համայնքում գրեթե ամեն օր խնդիրներ են ունենում:

«Դրանք Ավան և Մալաթիա-Սեբաստիա համայնքներն են: Ես երեկ եղել եմ ավան համայնքում, թույլ չեն տալիս կամ առնվազն խոչընդոտում են այնտեղ իրազեկման ակցիա իրականացնել, նույնիսկ ստիպված եմ եղել ոստիկանությանը դիմել, այդպես էլ խնդիրը չի լուծվել, պատճառաբանում են, որ դուք կանգնում եք մեր խոտի վրա և այն փչացնում եք կամ կանաչապատման աշխատանքներին եք խանգարում: Մոտ երեք ժամ կանգնել եմ, այնտեղ որևէ կանաչապատման աշխատանք չի կատարվել», - նշեց նա:

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan