Շարժական արևային մարտկոցներ ունեցող առագաստով Էլեկտրական զբոսանավը կսկսի նավարկել 2030 թվականին

Ecosphere.press-ը գրում է, որ Hurtigruten Norway զբոսաշրջային ընկերությունը հայտարարել է զրոյական արտանետումներով էլեկտրական զբոսանավ ստեղծելու մասին, որի առագաստները ծածկված կլինեն արևային մարտկոցներով:

Նախագծի մասին, որը ստացել է «Sea Zero» անվանումը, ընկերությունը հայտարարել է 2022 թվականի մարտին։ Այդ ժամանակվանից ի վեր Hurtigruten Norway-ը 12 ծովային գործընկերների և նորվեգական SINTEF հետազոտական ​​ինստիտուտի հետ միասին ուսումնասիրում և մշակում է այնպիսի տեխնոլոգիական լուծումներ, որոնք կօգնեն հասնել արտանետումներից զերծ ծովային ճանապարհորդության:

նախատեսված է, որ «Sea Zero» զբոսանավը ջուր կիջեցվի 2030 թվականին։ Այն հագեցած կլինի 60 ՄՎտ հզորությամբ մարտկոցներով և կկարողանա անցնել մինչև 350 ծովային մղոն առանց մարտկոցների վերալիցքավորման։

Մինչև 50 մետր բարձրությամբ երեք հավաքվող առագաստները ծածկվելու են 1500 քառակուսի մետր արևային մարտկոցներով, որոնք էլ զբոսանավը ապահովելու են էներգիայով:

Զբոսաշրջային նավը կունենա 270 խցիկ, որտեղ կտեղավորվեն 500 հյուր և անձնակազմի 99 անդամները։ Նավի շրջանցիկ ձևը կօգնի նվազեցնել օդի դիմադրությունը և նվազեցնել էներգիայի սպառումը:

Hurtigruten Norway-ը հուսով է, որ այդ նախագիծը կոգեշնչի ողջ ծովային արդյունաբերությանը շարժվել դեպի կայուն ծովային ճանապարհորդություն: Ընկերությունը ձգտում է ոչ միայն իր ուղևորներին առաջարկել անմոռանալի արկածներ, այլ նաև նպաստել բնության և կլիմայի պահպանմանը զբոսաշրջության ոլորտում նորարարությունների միջոցով:

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէլերգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Միայն այս տարի Դավթաշեն վարչական շրջանում հողազավթումներից ազատել ենք շուրջ 8,000 քմ տարածք․ Ավինյան «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը Վարշավայում ջրի պաշարներ եւ էլեկտրագեներատորներ են կուտակում Արտակարգ դեպք՝ Երևանում. լվացման կետի տանիքը քամին պոկել ու շպրտել է Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ Հայաստանը մանրակրկիտ կուսումնասիրի հնդկական MR-SAM և Akash-NG համակարգերի հնարավորությունները, որից հետո գնման որոշում կկայացնի. IDRW Ռուսաստանը բացահայտ զգուշացնում է Հայաստանի իշխանություններին Այս իշխանությունները բոլորի պահանջները կատարում են Վախեցավ, չեկավ. ՔՊ-ն նոր մարտավարություն է որդեգրել ԱՄՆ-ը շեշտակի տեղավորվում է Հարավային Կովկասում Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստում Կիևը պետք է շտապի ընդունել Պուտինի առաջարկները, հակառակ դեպքում, հարձակողական գործողությունները կշարունակվեն. Մեդվեդև Կոնվերս Բանկը բիզնեսին աջակցում է պարտատոմսերի թողարկման հարցում Երևանում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Ռուս-ուկրաինական պատերազմում վերջին շրջանում Հայաստանի որդեգրած քայլերն ու դիրքորոշումը տարակուսանքի տեղիք է տալիս Պետք է հաղթի Ռուսաստանին և վերացնի կոռուպցիան. Սպիտակ տունը նշել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմանները Այսօր «ՀայաՔվե»-ն հյուրընկալել է ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղար Էնդրյու Ուեբին ՌԴ-ն և Հս. Կորեան ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն ԵՄ-ն համաձայնության չի եկել Ֆոն դեր Լեյենի նշանակման շուրջ Հանցավոր խմբավորումը կատարել և պլանավորել է առերևույթ մի շարք հանցագործություններ․ 3 անձ կալանավորվել է
website by Sargssyan