Տոնավաճառների առևտրականները կարող են ընտրել շրջանառության հարկի և հաստատագրված հարկի միջև․ «Մայր Հայաստան»-ի առաջարկը (տեսանյութ)
Հաստատագրված վճարի ինստիտուտի ներմուծման միջոցով այլընտրանքային հարկային հնարավորության իրենց առաջարկը «Մայր Հայաստան» դաշինքի անդամները ներկայացրել են «Փեթակ» առեւտրի կենտրոնում գործունեություն ծավալող տնտեսվարողներին։
Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը մանրամասնել է առաջարկը․ տարեկան մինչև 30 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները պետք է ազատվեն շրջանառության հարկից 10 տարով, իսկ տարեկան մինչև 180 միլիոն դրամ շրջանառության դեպքում՝ հարկվեն 1 տոկոսի չափով:
Կոնկրետ տոնավաճառների հետ կապված առաջարկը հետեւյալն է․ պետք է լինի ընտրության հնարավորություն՝ կա՛մ աշխատել շրջհարկով, կա՛մ ընտրել հաստատագրված վճարով աշխատելու տարբերակը, որը նաեւ ազատում է պետություն-տնտեսվարող շփումից եւ բացառում ստուգումներով «համը հանելու» հնարավորությունը։
Այդ հաստատագրված վճարի մեջ պետք է 3 տարբերակում ամրագրվի՝ 1․ բիզնեսի առանձնահատկությունները, 2․
Անդրանիկ Թեւանյանը «Փեթակ» առեւտրի կենտրոնի տնտեսվարողներին հարցրեց, թե իրենց համար ո՞ր տարբերակն է նախընտրելի։ Շատերն ընտրեցին հաստատագրված վճարով աշխատելու տարբերակը՝ որպես շատ ավելի հանգիստ աշխատանքի ձեւ։
«Մենք այդ էլ ենք առաջարկում, բայց ընտրության հնարավորություն տալիս ենք, ասում ենք՝ եթե մարդն ուզում է շրջանառության հարկով աշխատել, ուրեմն՝ շրջանառության հարկով։ Եթե ընտրում է հաստատգրված վճարով աշխատելու տարբերակը, ուրեմն կկիրառվի գոտիավորում, բիզնեսի տեսակ եւ քառակուսի մետրի տարբերակը՝ դա նույնպես կարող է դրվել օրենսդրության մեջ»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։
Այս առաջարկը «Մայր Հայաստան» դաշինքն ունի ե՛ւ օրենսդրական տեսքի կվերածի, ե՛ւ կառաջարկի բիզնեսին Երեւանի ավագանու ընտրությունների միջոցով ամբողջական իշխանափոխությունից հետո։