«Նրանք իսկական առյուծներ են, նրանք կռվել են մինչև վերջ»

Politnavigator.net-ն «Կռվել են մինչև վերջ. ռուս զինվորական թղթակիցն առաջարկել է Արցախի պաշտպաններին տեղափոխել Հյուսիսային ռազմական շրջան» վերնագրով հոդվածում գրում է, որ ռուսական բանակի շարքերում շատ օգտակար կլինեին այնպիսի մարտիկները, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի պաշտպանները, որոնք այժմ անգործ են։ Այդ մասին «KP» ռադիոկայանի եթերում ասել է ռուս ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը։

«Ի դեպ, ինձ շատ է հետաքրքրում, թե ինչո՞ւ նրանք դեռ խորհրդարան չեն մտել, խոսքը զենքով կռված մարդկանց, Արցախի պաշտպանության բանակի նախկին զինվորների մասին է։ Որովհետև նրանք իսկական գայլեր են, իսկական առյուծներ, նրանք կռվել են մինչև վերջ, այդ մասին խոսում են անգամ ադրբեջանական բանակի կորուստներն այդ 24 ժամվա ընթացքում։ Այնտեղ կորուստները երեք անգամ գերազանցել են 2020 թվականի պատերազմի օրական կորուստները։ Եվ դա պատերազմի ընդամենը մեկ օրն էր, և նրանք տվեցին իրենց վերջին ճակատամարտը»,- նշել է ռազմական թղթակիցը։

«Այդ մարդիկ հիմա Հայաստանում են, և Հայաստանի պաշտպանության նախարարն արդեն ասել է, որ նրանց պետք է ընդունել Հայաստանի Հանրապետության բանակ, որպեսզի այնտեղ իրենց փորձը փոխանցեն։ Բայց եթե նրանք այնտեղ մնան առանց աշխատանքի, ինձ թվում է, որ լավ կլինի նրանց կանչել ռուսական բանակ, նման մարտական տղաները մեզ օգտակար կլինեն, մենք նրանց չենք լքի, չենք դավաճանի, կապահովենք նրանց իրենց նոր հայրենիքում, և մենք կպարգևատրենք նրանց որպես իրական հերոսների, ինչպես անում ենք Հյուսիսային ռազմական շրջանի մեր հերոսների հետ»,եզրափակել է Կոցը:

Կ. Խաչիկյան

Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան
website by Sargssyan