Նիկոլը՝ Ստրասբուրգում. «Белые розы»՝ ողբերգության ֆոնին․ Արմեն Աշոտյան

Փաշինյանի ստրասբուրգյան ելույթն իր նպատակներին հասնելու համար փայլուն էր. դժվար էր ավելի շռնդալից կերպով տրորել սեփական ժողովրդի շահերը, անցնել զոհերի շիրիմների վրայով, գեոպոլիտիկ վտանգավոր շպագատներ նստել և արյուն տենչող ժամանակակից քաոսում զոհասեղանին կրկին դնել հայի կյանքն ու պատիվը:

 

Նիկոլն այս ամենն արեց բարձր վարպետությամբ, և սա ասում եմ առանց հեգնանքի. արտիստիզմ, էմոցիաներ, ներկա հանդիսատեսի համար թիրախային բառապաշար, տեխնիկապես անթերի:

Բովանդակային առումով աշխարհի ցինիզմից դժգոհած Նիկոլի բեմելն ինքն իրենով ցինիզմ էր, ստոր և լկտի ցինիզմ: 40 րոպեանոց «բենեֆիսը» կառուցվել էր երկու այնպիսի հասկացությունների շուրջ, որոնք պարզապես ֆիկցիա են, փուչիկ. ժողովրդավարություն և խաղաղություն: Անգամ ափսոս է ժամանակ ծախսել և ապացուցել բացահայտ ճշմարտությունը, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն, և սա հայտնի է նաև այն շրջանակներին, որոնք երեկ ծափահարում էին Նիկոլին: Ներկայիս աշխարհաքաղաքական բախումների մեջ ԵՄ-ն, բնական է, որ աչք կփակի երկրում բռնապետական շիզոֆրենիայի վրա այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը կսպասարկի նման վեկտորը:

Ինչ վերաբերում է խաղաղությանը՝ որպես ծրագրային թեզ և Հայաստանի ներկայիս ռեժիմի վարած քաղաքականության նպատակ, ապա սա եվրոպական level-ի զավեշտ է: Մի հարց ընդամենը. արդյո՞ք եվրոպացի պատգամավորները հոտնկայս կծափահարեին Զելենսկիին, եթե նա մեղադրելով Ռուսաստանին և շարադրելով իր մեղադրանքի փաստարկները, վերջում ասեր, որ պատրաստ է այդ ամենով հանդերձ և գալիք սպառնալիքների հեռանկարով մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել Ռուսաստանի հետ:

Ելույթի կոնտենտ-վերլուծությանը հավելեմ ընդամենը մի քանի դիտարկում, որոնք կարծես թե դուրս են մնացել հանրային դիսկուրսից.

1. Նիկոլն իր բուն ելույթում ոչ մի խոսք չասաց Հռոմի ստատուտի վավերացման մասին: Ինչո՞ւ, չէ՞ որ նրանք մեզ «համոզում էին», որ դա Ալիևին պատժելու համար է արվում:

2. Նա զրո անդրադարձ կատարեց Բաքվի բանտերում՝ որպես պատանդ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին:

3. CEPA-ի մասին խոսելիս Նիկոլը լռեց դրանով ամրագրված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Ի դեպ, երբ Փաշինյանը գովում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիվանագիտական կարևորագույն ձեռքբերում համարվող այդ համաձայնագիրը, ես հիշում եմ նույն այդ Փաշինյանի ելույթներն այս թեմայով 2017թ.-ին, երբ նա ասում էր բառացի, որ «CEPA-ն ջուր է»:

4. Ամենախոշոր զավեշտներից մեկն այն է, որ մի քանի օր առաջ նույն Եվրոպական խորհրդարանում քննարկվեց և ընդունվեց Ադրբեջանին դատապարտող ավելի խիստ բանաձև, քան Հայաստանը ներկայացնող դե ֆակտո ղեկավարի ելույթն էր: Այս իրողությունը Փաշինյանի կողմից վարվող հակահայկական քաղաքականության ամենացցուն ապացույցներից մեկն է:

Պարտվողականություն, զիջումներ, անկլավներ, «խաղաղության խաչմերուկի» ցնորք, գեոպոլիտիկ արկածախնդրություն. այս ամենը փաշինյանական սոլոյի վտանգավոր կուպլետներից էին, որոնք Նիկոլը փաթեթավորել էր 2018թ.-ի «հեղափոխական դեմոկրատի» կերպարի մեջ, որ այդքան սիրվել էր Արևմուտքում:

Սակայն 2023թ.-ին «Белые розы» երգացանկով Եվրատեսիլ գնալը գուցե դուր գար 45+ հանդիսատեսին, սակայն նման «երգչով» ներկայացող երկրի համար խղճուկ է, խայտառակ և ֆիասկոյի արձանագրում:

Մի՞թե չորացել է հայ ժողովրդի արգանդը…

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

18.10.2023թ.    

«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
website by Sargssyan