Պետական շահերը աճուրդի հանելու ուղին

2018 թվականի մայիսին, երբ Փաշինյանը խորհրդարանում վարչապետ էր ընտրվում, թեկուզ քիչ, բայց կային քաղաքական գործիչներ, պարզապես քաղաքացիներ, որոնք վերապահումով էին մոտենում երկրի ղեկավարի նրա թեկնածությանը՝ հաշվի առնելով նրա կարողություններն ու անցյալում նրա կողմից արտահայտված դիրքորոշումները։ Բայց բողոքի ակցիայի դուրս եկած մարդկանց համար տվյալ պահին այդ հարցը երկրորդական նշանակություն ուներ, նրանք ճնշում էին գործադրում, որպեսզի Փաշինյանը հասնի իր համար բաղձալի վարչապետի աթոռին։ Արդյունքում այսօր Փաշինյանը բոլորիս կանգնեցրել է այնպիսի փաստի առաջ, երբ երկրի անվտանգային համակարգը փլուզված է, Արցախը հանձնված է, իսկ Հայաստանն անվերջ զիջումներ է կատարում հակառակորդին։

Դեռևս 2001 թվականին իր թերթում Փաշինյանը գրում էր, թե Արցախի ազատագրված տարածքները պետք է հանձնվեն, քանի որ դրանք ուրիշինն են, և հայկական դիվանագիտությունը չի կարող այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին։ Նույն թվականին լույս տեսած մեկ այլ հոդվածում Փաշինյանն անդրադառնում է արդեն Մեղրիով Թուրքիային ու Ադրբեջանին ճանապարհ տալու կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ նշելով, որ պետք է տալ այդ ճանապարհը, քանի որ Թուրքիայի՝ Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին: Փաստացի Արցախը հանձնելու և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու ու պանթուրքական ծրագրերի իրականացմանը նպաստելու թեմաները կազմում էին ընդդիմադիր Փաշինյանի՝ տարածաշրջանային մոտեցումները։ Բայց ժամանակի ընթացքում Փաշինյանը փորձեց ցույց տալ, թե փոխում է իր մոտեցումը՝ սկսելով արդեն Արցախը հանձնելու մեջ մեղադրել ուրիշներին։ Իսկ երբ նա արդեն բազմեց վարչապետի աթոռին, սկսեց իբր հանդես գալ Արցախի պաշտպանության դիրքերից ու լիովին հակառակն ասել, թե «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ 2020 թվականից հետո հայտարարել, թե «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։

Յուրաքանչյուր գործչի հայտարարությունները գնահատելու համար պետք է նայել այդ հայտարարությունների համապատասխանությունը նրա գործողություններին։ Իսկ Փաշինյանի գործողությունները հակասում են նրա հայտարարություններին, բայց համապատասխանում են 2001 թվականին նրա կողմից գրված հոդվածներին։ Փաշինյանը նախ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ապա ամբողջ աշխարհի առաջ լեգիտիմացրեց Արցախի էթնիկ զտումը, ու հիմա բռնի տեղահանվածներին տեղավորելուց բացի այլ թեմա չի բարձրացվում, այն դեպքում, երբ Արցախի հայության դեմ լուրջ հանցագործություններ են տեղի ունեցել։

Եվ որքան էլ հիմա փորձ արվի այլ մեղավորներ գտնել, փաստը մնում է փաստ, որ հենց Փաշինյանն է պատմության մեջ մնալու որպես Արցախը հանձնած, Արցախում էթնիկ զտումների պատճառ դարձած ղեկավար։ Ու նրա անունը պատմության դասագրքերում կգրվի Պետրոս Գետադարձի ու Վեստ Սարգսի անունների կողքին, ովքեր Բյուզանդիային հանձնեցին Անիի բանալիները։ Եվ քանի որ Արցախի թեման Ադրբեջանն ու Հայաստանի իշխանությունները փակված են համարում, ապա հիմա հերթը միջանցքինն է։ Մի օր էլ Փաշինյանը Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության անվան տակ կարող է հանձնել միջանցքը, ինչպես իր հոդվածում էր գրում ժամանակին։ Պատահական չէ, որ Էրդողանը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ Իրանի հետ է։ Իրադարձությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը ոչ թե հայկական շահերն է առաջ մղում, այլ սեփական անձնական շահերը և իշխանության մնալու համար աճուրդի է հանել պետության շահերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
website by Sargssyan