Արդյո՞ք ինձ Ռուսաստանն է «հովանավորում»․ Մհեր Ավետիսյան
«Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը Ֆեյսբուքի իր էջում «Արդյո՞ք ինձ Ռուսաստանն է «հովանավորում»» վերնագրով գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասված է․
«Երբ քաղաքականությամբ չզբաղվող և չհետաքրքրվող մարդիկ են նման գնահատականներ հնչեցնում, որ իբր ինձ կամ մեկ այլ գործչի հովանավորում է Ռուսաստանը կամ Կրեմլը, ինչ-որ տեղ հասկանալի է։ Բայց, երբ նման գնահատականներ են հնչեցնում իրենց քաղաքական գործիչ կամ քաղաքական վերլուծաբան համարող, քաղաքականությամբ զբաղվող շրջանակները, դա կարող է խոսել երկու բանի մասին։ Կա'մ այս մարդիկ նպատակաուղղված կերպով դիտավորություն են անում, կա'մ էլ սպասարկում են հակառուսական և հակահայկական օրակարգեր։
Քաղաքականությամբ քիչ թե շատ հետաքրքրվող, առավել ևս քաղաքական մտածողություն ունեցող գործիչները, կարող են տեսնել և ըստ արժանվույն գնահատել, թե ես ինչ արժանապատվությամբ եմ Ռուսաստանի տարբեր գերատեսչությունների հետ համագործակցաբար ծրագրեր իրականացնում։
Այդ համագործակցության մեջ ի սկզբանե տեղ չունի հովանավորության մասին կեղծ դրույթը։
Ինչո՞ւ եմ անդրադառնում այս թեմային։
Հայտնի է, որ տարիներ շարունակ տարբեր գործիչներ փորձելով հենց իրենց ներկայացնել «Ռուսաստանի մարդը» Հայաստանում, «Կրեմլի մարդը» Հայաստանում, ձևավորել են մի արատավոր մտածողություն, թե Ռուսաստանը Հայաստանում ունի իր քաղաքական գործիչները, հավանաբար, իրենց նկատի ունենալով, թե Ռուսաստանը Հայաստանում աջակցում է այս կամ այն ուժին կամ անհատին, ինչը իրականության հետ որևէ աղերս չունի։
Իմ համոզմամբ, Ռուսաստանը չի միջամտում ոչ միայն Հայաստանի ներքին գործերին, այլ՝ առհասարակ որևէ պետության ներքին գործերին։
Ավելին' Ռուսաստանն, այսօր պայքար է տանում արևմտյան պետությունների դեմ, նախ և առաջ, որպեսզի արևմտյան պետությունները ևս հարգեն այլ պետությունների սուվերենությունը և չմիջամտեն նրանց ներքին գործերին։ Եվ այս իմաստով, ի տարբերություն արևմտյան պետությունների, որոնք ոչ միայն խառնվում են տարբեր պետությունների ներքին գործերին, այլ նաև՝ հեղափոխությունների և հակասահմանադրական գործողությունների միջոցով աջակցում են իրենց կողմնակիցներին տարբեր երկրներում բռնազավթելու իշխանությունը, ինքը երբեք չի միջամտել և չի միջամտում որևէ երկրի ներքին գործերին և խնդիր չի դնում որևէ պետության ներսում իր աջակիցներին կամ կողմնակիցներին օգնելու, որպեսզի նրանք գան իշխանության։
Ռուսաստանը հայ ժողովրդի բարեկամն է, Ռուսաստանը Հայաստանի բարեկամն է և Ռուսաստանը հարգում է Հայաստանի սուվերենությունն ու Հայաստանի ժողովրդի՝ սեփական երկիրը սեփական կամքով կառավարելու որոշումը։
Իբրև համեստ հայորդի, ես կարող եմ ունենալ միայն մեկ հովանավոր' հանձին Մեծն Հայ Ժողովրդի։
Այսինքն' Հայաստանից դուրս, ես չեմ կարող ունենալ հովանավորներ»։
«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում
Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները
Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն
Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել
Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times
Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ
Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել
Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը
Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից
Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան
Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի
Աղազարյանին կարող են ճնշել
Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է
Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով
Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման
«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ
Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան
Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե»
Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»
«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»
Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»
Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»
«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ)
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան
Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները
Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո