«Եթե նույն համառությամբ Փաշինյանը պայքարեր Ադրբեջանի դեմ, ինչպես պայքարեց նախկինների ու Արցախի դեմ, վստահորեն մենք այլ իրավիճակ կունենայինք»

Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Հանրային տիրույթում շատ տարածված է ձևաչափերի հարցի քննարկումը։ Շատերը նախընտրում են արևմտյան ձևաչափերը, շատերը՝ փնովում ռուսականը, ոմանք՝ խիստ վերապահումով են մոտենում «3+3» ձևաչափին, բայց ինձ համար դա շատ արհեստական դիսկուրս է։ Իհարկե, կարևոր է, թե միջնորդներն ինչ շահեր ունեն ու թե որքանով են դրանք համահունչ մեր շահերին։ Բայց ամենից կարևորն այն է, թե ինչպես է ներկայացվում մեր շահը՝ ինչ բովանդակությամբ, փաստարկներով ու ծրագրով։ Մինչ օրս հանրային տիրույթում իշխանական պաշտպանները շարունակում են մեղավորներ փնտրել դրսում՝ Արցախի իշխանության, ռուսների կամ այլոց տեսքով։ Իհարկե, յուրաքանչյուրի վերաբերյալ էլ կարելի է փորձել մաքսիմալ օբյեկտիվ քննադատություն հնչեցնել։

Բայց կա փաստ՝ ՀՀ իշխանությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, վերընտրվելով 2021 թվական խորհրդարանական ընտրություններում, հանդես է եկել ծրագրով՝ ըստ որի պաշտպանելու էր Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ամիսներ անց իշխանությունը հրաժարվել է իր և՛ նախընտրական, և՛ կառավարության ծրագրից, որդեգրել՝ «նշաձողի իջեցման» վտանգավոր քաղաքականություն։

Հետագայում Փաշինյանը նույն արևմտյան ձևաչափերով Արցախը ու նաև ՀՀ-ն Վրաստանին ու Իրանին կապող ճանապարհների վրա առկա ստրատեգիական նշանակության հատվածները ճանաչել է Ադրբեջանի մաս՝ դիմացը ստանալով ոչինչ, բացարձակ ոչինչ, բացի ագրեսիայից ու նոր կորուստներից։ Արդյունքում միջազգային կոնսեսուսի հետևանքով Արցախը հայափաթվել է։ Հիմա էլ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում։ Այսինքն՝ խնդիրը ՀՀ իշխանություների վարած պարտվողական ու հանձնվողական քաղաքականության մեջ է։ Մնացածը ածանցյալ կամ նպաստող գործոններ են։
Եթե մեր իշխանությունը հրաժարվել է սպասարկել ՀՀ շահը, ասացեք՝ ինչպե՞ս կարող է անգամ բարեկամաբար տրամադրված միջնորդը նպաստել որևէ ձևաչափում մեր հաջողությանը։ Իհարկե, չի կարող։

Ունի՞ Հայաստանը ելքեր։ Իհարկե, ունի, անգամ այս ծանր վիճակում ունի։

Բայց Փաշինյանի ու նրա թիմի վարքը հիշեցնում է իրավիճակ, երբ, պատկերացրեք, հիվանդը պատահաբար ընտրել է մի ձախողակ ու անգրագետ բժիշկ իրեն բուժելու համար, բժիշկը հիվանդին հասցնում է ծայրահեղ ծանր վիճակի, իսկ երբ այլ՝ ավելի պրոֆեսիոնալ բժիշկներ ասում են թող միջամտենք, կա փրկություն, ասում է՝ ոչ, ինձ է ընտրել, ես էլ կշարունակեմ բուժման կուրսը, որն ի վերջո սպանելու է հիվանդին։ Հենց այդ տրամաբանությամբ էլ իշխանությունները օր օրի նվազեցնում են Հայաստանի վերականգման ու իրավիճակի հաղթահարման շանսերը։

Ես վերջերս շատ եմ նման զուգահեռներ անցկացնում՝ բերելով ավելի պարզ օրինակներ։ Նպատակս այն է, որ մարդիկ հասկանան՝ մեր խնդիրը մեր իշխանության մեջ է։ Նրանք ՀՀ շահը չեն սպասարկում, թե ումն են սպասարկում, իրենք կիմանան, բայց մի բան հաստատ գիտեմ, եթե նույն համառությամբ Փաշինյանը պայքարեր Ադրբեջանի դեմ, ինչպես պայքարեց նախկինների ու Արցախի դեմ, վստահորեն մենք այլ իրավիճակ կունենայինք՝ անկախ ձևաչափերից ու միջնորդներից․․․»։

«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
website by Sargssyan