Չեն թաքցրել Ղարաբաղը հանձնելու իրենց նպատակները

Pravda.ru-ն գրում է, որ 1992 թվականին հայերը անձնուրաց պաշտպանեցին Լեռնային Ղարաբաղը, բայց 30 տարի անց Հայաստանը այն կամավոր հանձնեց Ադրբեջանին։ Այն, թե ինչու դա տեղի ունեցավ, Pravda.ruին պատմել է հրատարակության հատուկ թղթակից Դարիա Ասլամովան։ «Առաջին պատերազմի ժամանակ՝ 1992-ին, Հայաստանը լի էր ոգևորությամբ՝ մենք նորից մեծ Հայաստան ենք կառուցելու, պատրաստ ենք պայքարել դրա համար։ Այդ ներշնչումով, այդ խիզախությամբ նրանք հաղթեցին։ Ադրբեջանում, ընդհակառակը, լիակատար խառնաշփոթ էր տիրում, մարդիկ բացահայտ ասում էին. «Մորովս եմ երդվում, ուզում եմ, որ Խորհրդային Միությունը նորից վերադառնա»։ Նրանք, բնականաբար, պարտվեցին այդ հակամարտությունում։ Հաղթանակի էյֆորիայից հետո Հայաստանի անկախությունը աստիճանաբար սկսեց իրականություն դառնալ։ Բայց իրականությունը դաժան էր:

Միակ ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, սահմանի մի կողմում Ադրբեջանի հետ առաջնագիծն է, մյուս կողմում Թուրքիան է, որի հետ սահմանը 1993 թվականից ի վեր ամբողջովին փակ է, Վրաստանը այնքան էլ շատ բարյացակամ չէ հայերի նկատմամբ, և վերջապես՝ փոքրիկ սահման Իրանի հետ, որն ինքը գտնվում է պատժամիջոցների տակ։ Տնտեսությունը չի կարող զարգանալ առանց արտաքին աշխարհ մուտք գործելու։ Ի՞նչ կարող է վաճառել Հայաստանը, բացի կոնյակից և մրգերից: Ոչինչ։ Հայաստանը սկսեց կամաց-կամաց մարել: Մարդիկ փախան այնտեղից։ Իսկ ադրբեջանցիները ձեռքերն են շփում, նավթի փողերով շքեղ Բաքու են կառուցում, մարմարե եզրաքարեր, փողոցների նոր լամպեր։ Ադրբեջանը պատրաստվում էր ռևանշի՝ զենք գնելով Իսրայելից: Ադրբեջանում մի սերունդ է մեծացել, որին նախապատրաստում էին պատերազմի: Իսկ Հայաստանն ապրում էր հյուրերի և սփյուռքի փողերով: Հայերի նոր սերունդ էր մեծացել աղքատության մեջ, աշխատանք չկար, վատ կրթություն, ծնողները ասում էին. «Գնա Ռուսաստան կամ Արևմուտք»:

Բացի դա, Արևմուտքը 5000-ից ավելի հասարակական կազմակերպություններ էր բացել փոքրիկ Հայաստանում։ Հսկայական գումարներ էին ներդրվել ԶԼՄ-ներում, դաստիարակվել էր նոր էլիտա։ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, չեն թաքցրել Ղարաբաղը հանձնելու իրենց նպատակները: 2013 թվականին հանդիպել եմ Աննա Հակոբյանի հետ։ Նա ինձ ասաց. «Ղարաբաղը մեր ինչի՞ն է պետք, դա նման է առանց բռնակի ճամպրուկի և միայն Ռուսաստանին է պետք, Ղարաբաղի պատճառով տնտեսապես փակ ենք, մեր բոլոր սահմանները փակ են»։ Բոլոր լիբերալները հավատում էին. «Հիմա մենք կհանձնենք Ղարաբաղը, կբացենք սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կդառնանք եվրոպական ժողովուրդների մեծ ընտանիքի անդամ, ԵՄ-ն կգա մեզ մոտ և կբացի ձեռնարկություններ, քանի որ մենք ունենք էժան աշխատուժ»: Տղե՛րք, ԵՄ-ում արդեն իսկ կա էժան աշխատուժ՝ Բալթյան երկրներում, Ռումինիայում, Բուլղարիայում... բայց ինչ-ինչ պատճառներով նրանք այնտեղ սահման չեն բացում:

Սկսվեց քարոզչությունը. «Մենք հպարտորեն գնում ենք Եվրոպա, պարզապես պետք է ազատվել Ղարաբաղից»: Մեծացել էր երիտասարդ սպառողների մի սերունդ, որը ուզում էր, որ Ղարաբաղը վերանա։ Փաստացի Հայաստանը Ղարաբաղը տվեց ոչ թե հիմա, այլ դեռ 2020 թվականին: Հայերը չեն հասկանում, որ երբ դու լքում ես քո հողն ու հայրենակիցներին, վաղ թե ուշ նույնը կստանաս: Եվ Իլհամ Ալիևն արդեն ասում է, որ Նախիջևանի հետ կապվելու համար անհրաժեշտ է հետ վերցնել հայկական անկլավները, Սյունիքը և Զանգեզուրը։ Ադրբեջանում արդեն գոռում են՝ «Զանգեզուրն Ադրբեջան է»»:

Կ. Խաչիկյան

«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
website by Sargssyan