Ինչու՞ Արցախը Ադրբեջանի մաս լինելու մասին ձեր դիրքորոշումը չի հրապարակվել 2018թ․ մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվում էր վարչապետ․ Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մի քանի հարցեր շարունակ պետք է բարձրացնել Փաշինյանի պատգամավորների առաջ, որովհետև իրենց շեֆի հետ միասին կիսում են թե՛ արցախյան ողջ ողբերգության պատասխանատվությունը, թե՛ կիսելու են «խաղաղության խաչմերուկ» անունով արկածախնդրության հետևանքների պատասխանատվությունը։
Եվ այսպես, եթե Արցախի հարցն արդեն ուղարկել եք պատմության գիրկը («խաղաղության խաչմերուկի» քարտեզում նույնիսկ ԼՂԻՄ չկա) և այդ հարցում դուք մեղավոր չեք, քանի որ, ըստ ձեզ, Ալմա-Աթայի հռչակագրով Արցախի կարգավիճակը կանխորոշված էր իբրև Ադրբեջանի մաս, այդ դեպքում․
 
1/ Ինչու՞ Արցախը Ադրբեջանի մաս լինելու մասին ձեր դիրքորոշումը չի հրապարակվել 2018թ․ մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվում էր վարչապետ և նրան ուղղվում էին Արցախի կարգավիճակի հետ կապված հարցեր։
 
2/ Ենթադրենք 2018թ․ մայիսի 8-ի դրությամբ Փաշինյանը չէր հասցրել ծանոթանալ Արցախի հարցի փաթեթին, ինչու՞ նա 2020թ․ փետրվարի 12-ին շարունակում է խոսել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին, Ալմա-Աթայի հռչակագրի գյուտը դեռ չէ՞ր եղել։
 
3/ Ենթադրենք 44-օրյա պատերազմը բացեց ձեր աչքերը, և դուք հասկացաք, որ խաբվել եք ու ձեր ժողովրդավար բնույթին հարիր ձևով գնացիք պառլամենտական նոր ընտրությունների, ինչու՞ գոնե այն ժամանակ չասացիք, որ Արցախի ճակատագիրը կանխորոշված է որպես Ադրբեջանի մաս, ինչու՞ ժողովրդին խոստացաք, որ Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա եք իրականացնելու, որ հասնելու եք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։
 
4/ Ենթադրենք ազնիվ մղումներով եք տվել նշված նախընտրական խոստումը և երբ 2022թ․ «իսկապես հասկացաք», որ Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչելու տարբերակ չունեք, ինչու՞ չփոխեցիք գլխավոր բանակցողին, ինչու՞ անվստահություն չհայտնեցիք ձեր իսկ քաղաքական ծրագիրը իրագործել «չկարողացող» Նիկոլ Փաշինյանին (թույլ տվեք ելնել այն կանխադրույթից, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, ունի պառլամենտական կառավարման ձև, օրենսդիր մարմինն է ձևավորում գործադիր իշխանությունը, արտաքին ու ներքին քաղաքականությունը վարվում է ժողովրդին ներկայացված քաղաքական ծրագրի հիման վրա կամ այլ կերպ ասած՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է այդ թվում ընտրությունների միջոցով, քանի որ իշխանությունը պատկանում է միայն ու միայն ժողովրդին)։
 
5/ Եթե հասկացել եք, որ տապալված է այն քաղաքական ծրագիրը, որի միջոցով եկել եք իշխանության, ինչու՞ եք խախտել ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածը, այն է՝ ինչու՞ եք յուրացրել ժողովրդի իշխանությունը։
 
6/ Եթե չեք հասկացել վերոնշյալը, ինչի մասին տարիներ շարունակ ձեզ ասել են, հուշել են, զգուշացրել են, ապա ո՞վ է մեղավոր ձեր հասկանալու թույլ կարողությունների հարցում․ նախկիննե՞րը, Ռուսաստա՞նը, Սամվել Շահրամանյա՞նը․․․
 
7/ Եթե հասկացել եք, որ իշխանություն եք յուրացրել, որ հանցակից եք այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել և եթե գիտակցում եք, որ հավերժ չեք իշխելու, ապա ձեր ընտանիքներում ձեզ չե՞ն հարցնում, թե պատասխանատվության ինչ ձև ու չափ է նախատեսված գործող իրավակարգավորումներով։
 
Իսկ եթե կխոստովանեք, որ բարձրացված հարցերը լեգիտիմ են, որ դուք այլ կերպ վարվելու հնարավորություններ չեք ունեցել կամ չունեք, քանի որ ձեզ սպառնացել են, ձեր վրա ունեն հավաքած կոմպրոմատներ, որ մտածում եք, թե ձեզնից կամայական մեկի դուրս գալով ոչինչ չի փոխվի, քաղաքական ուղեգիծը կշարունակվի, որ միայն կկորցնեք աշխատանք ու աշխատավարձ, քանի որ ձեր կարողություններով պատգամավորի աշխատավարձի ու պարգևավճարի չափով գումար (գումարած նյութական ու ոչ նյութական բոնուսները, օրինակ՝ բարեկամների ակնածալից հայացքները՝ ձեր բարձր ստատուսով պայմանավորված) դժվար թե վաստակեք, ապա ամեն ինչ շատ հասկանալի կլինի և կարելի կլինի ձեզ հետ միասին մտածել, թե ոնց դուրս բերել ձեզ այս ծանր բեռի տակից։
 
 

Wildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը «Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցում Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները Վճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղել Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե»
website by Sargssyan