Փաշինյանը վախենում է արցախցի ուժայիններից. ոստիկանություն չեն ընդունել

 Գաղտնիք չէ, որ Արցախից Հայաստան տեղափոխված 100 հազարից ավելի անձանց շրջանում մեծ թիվ են կազմում զինվորականները, ոստիկանները, արտակարգ իրավիճակների ծառայութան աշխատակիցները։ Նրանք բոլորն էլ տարիներ շարունակ Արցախում բավականին լուրջ աշխատանք են տարել և շատ դեպքերում ավելի հմուտ են, քան իրենց հայաստանցի գործընկերները։ Բնականաբար, տրամաբանական կլիներ, եթե փաշինյանական վարչախումբն օգտագործեր այդ մարդկանց հնարավորությունները, մասնագիտական կարողությունները և ամրապնդեր, թե՛ բանակը, թե՛ ոստիկանությունը և թե՛ արտակարգ ծառայությունները։ Մինչդեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, տասնյակ հազարավոր արցախցիների Հայաստան տեղափոխվելուց հետո, Փաշինյանն ու իր իշխանությունն առանձնապես ջանքեր չեն գործադրում այս ուղղությամբ, ընդամենը գույքագրում են մարդկանց խնդիրները, նաև իրենց համար տեղեկություններ հավաքում, թե ով որտեղ, ինչպես է աշխատել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախից Հայաստան տեղափոխված իշխանությունների ներկայացուցիչները փորձել են իրենց տեղական գործընկերների հետ հանդիպել և առնվազն լուծել մի շարք անձանց խնդիրները, սակայն նրանց պարզ և հստակ ասվել է, որ առնվազն Արցախի ոստիկանության որևէ նախկին աշխատակցի ոստիկանության համակարգում աշխատանքի չեն տեղավորելու։ Լավագույն դեպքում արցախցիները հնարավորություն կունենան ծառայության անցնել զինված ուժերի շարքերում, կամ փրկարար ծառայությունում, այն էլ մեկ հստակ սկզբունք Փաշինյանն ինքն իր համար դրել է՝ այդ մարդկանց տեղավորելու հարցում, նրանց բոլորին ցրելու են տարբեր բաժիններով և ծառայություններով, որպեսզի տարբեր ծառայություններում արցախցիների թիվը բավական քիչ լինի այնտեղ ազդեցություն գրավելու առումով, իսկ ոստիկանությունում ընդհանրապես որևէ արցախցի չի ներգրավվելու։

Փաշինյանը մտավախություն ունի, որ այդ մարդիկ իր նկատմամբ չափազանց վատ են տրամադրված և իր ապօրինի հրամանները չեն կատարի, առավել ևս հնարավոր խժդժությունների և խռովությունների դեպքում, երբ հարկ լինի նրանց օգտագործել ընդդիմության հանրահավաքները ճնշելու, կամ էլ բռնաճնշումների համար։ Իսկ կոնկրետ բանակի մասով էլ սպաներին ցրելու են տարբեր զորամասերի մեջ և առանցքային պաշտոնների առայժմ չեն նշանակելու, հատկապես խիստ է դրված այն պահանջը, որ արցախցիները չպետք է առանձին զորամասեր ունենան, որոնք կարող են  զինված հեղաշրջման պատճառ դառնալ։ 

Նանե Կարապետյան

Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան
website by Sargssyan