«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նոր սկանդալ է հասունանում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նոր սկանդալ է հասունանում, այս անգամ կապված կուսակցության մերձավոր օլիգարխների՝ հատկապես պատգամավորների հետ։ Բանն այն, որ Փաշինյանը մեկ-երկու մեծահարուստների բերել էր Ազգային ժողով, նախ սեփական կուսակիցների կարիքները հոգալու, ապա և նրանց միջոցով զգալի գումարներ աշխատելու նպատակով։

Պարզվում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից 2 տարի անց, Փաշինյանն առանձնապես որևէ դրական դիվիդենտներ չի ստացել ո՛չ Խաչատուր Սուքիասյանից, ո՛չ էլ Գուրգեն Արսենյանից, վերջինս առանց այն էլ հայտնվել է լուրջ միջպետական սկանդալի կենտրոնում, նրա ագրեմանը Ռուսաստանը մերժում է։ Խաչատուր Սուքիասյանն էլ հրաժարվել էր աջակցել Փաշինյանի թեկանծուին Երևանի ավագանու ընտրություններում՝ լուրջ խնդիրներ հարուցելով գործող իշխանությունների համար։ ՔՊ-ն ստիպված էր կոալիցիոն համաձայնության գնալ «Հանրապետություն» կուսակցության հետ և նույնիսկ այդ փաստը չի փրկել հնարավոր բոլոր խնդիրներից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը ցանկացել է, թե՛ Սուքիասյանին և թե՛ Գուրգեն Արսենյանին պարտադրել վայր դնել մանդատները, սակայն այս անգամ նրա այս ցանկության դեմ դուրս են եկել անգամ իր բավականին հին կուսակցականները, որոնք հայտարարել են, թե անհնար է Սուքիասյանին և Արսենյանին մանդատաթափ անելը։ Փաշինյանը լուրջ կասկածներ ունի, որ առնվազն Խաչատուր Սուքիասյանը ֆինանսական աջակցություն է տալիս պատգամավորներին՝ այդ կերպ իր շուրջ համախմբելով ՔՊ առաջնորդից դժգոհներին և իր համար հավատարիմների բանակ ստեղծելով։ Գաղտնիք չէ, որ Խաչատուր Սուքիասյանը քաղաքական լուրջ ամբիցիաներ ունի, ընդհուպ մտածում է Փաշինյանին պաշտոնանկ անելուց հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու մասին, և այս տեղեկությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանին, ով ի ծնե կասկածամիտ լինելով, այժմ ավելի ու ավելի է ներփակվել և տարբեր միջոցներով փորձում է ճնշել սեփական կուսակիցներին, նրանց պարտադրել վայր դնել մանդատները, այլապես իրավապահներին և պետեկամուտների կոմիտեին «քսի» կտա Սուքիասյանի և Արսենյանի դեմ, հատկապես, որ ՊԵԿ նախագահի պաշտոնում Ռուստամ Բադասյանն է, որը Տիգրան Ավինյանի մտերիմն է, իսկ Ավինյանի և Խաչատուր Սուքիասյանի հակամարտության մասին վաղուց է հայտնի։

Նունե Սիրադեղյան

Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան
website by Sargssyan