Քաղաքական գործիչների զենքը նախ միտք ու ծրագիր պարունակող խոսքը պետք է լինի,ոչ թե գործողությունների իմիտացիան. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Երբ չգիտես ի՞նչ անել,պետք չէ անել ինչ պատահի…

Քաղաքական գործիչների զենքը նախ միտք ու ծրագիր պարունակող խոսքը պետք է լինի,ոչ թե գործողությունների իմիտացիան։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։

Մեկ բառով կարելի է որակել՝ քաոս։

Այո, քաոս։

Բոլորը բոլորին մեղադրում են,բոլորը խոսում են,բոլորը պահանջում են։

Խոսացող կա ինչքան ուզես,բայց խոսքը լսող չկա։

Նման իրավիճակը հատուկ է շոկային հասարակություններին։

Նման իրավիճակներում ռացիոնալ խոսքը իր տեղը զիջում է մի կողմից պսեւդոազգայնականությանն ու պոպուլիզմին, իսկ մյուս կողմից՝ պարտվողականությանն ու հուսահատությանը։

Դժբախտաբար հաճախ մենք էլ ՝քաղաքական գործիչներս, ընկնում ենք այդ ալիքի տակ ու սեփական գաղափարներն առաջարկելու փոխարեն դառնում ենք պոպուլիզմի զոհը։

Իշխանությունն ամեն օր մի անհեթեթություն է դաշտ նետում, մենք էլ լուրջ դեմքով ու ջանասիրաբար փորձում ենք հերքել այդ անհեթեթությունը՝ակամայից խաղալով ռեժիմի քարոզչական խաղը։

Իսկ ի՞նչ է պետք անել։

Պետք է երբեմն դադար տալ, ընկալել իրավիճակը, գնահատական տալ, գույքագրել եղած-չեղածը ու նոր ծրագրային առաջարկ անել հանրությանը։

Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվելու։

Առանց իրավիճակի սթափ գնահատականի ու քայլերի ռազմավարական պլանավորման անհնար է հախուռն գործողություններով դրական փոփոխություն ակնկալել։

Քաղաքական ուժերը կներեք,բայց ժողովրդին գաղափարներ առաջարկող ու այդ գաղափարի համար պայքարն առաջնորդելու համար են, այլ ոչ թե ՝«գնանք տեսնենք ժողովուրդն ի՞նչ է ասում, այդպես էլ անենքի» համար ։

Այդ կեղծ ու պոպուլիստական թեզը հարկավոր է հանել մեր ուղեղներից։

Պետք է այթընտրանք առաջարկել հասարակությանը, իսկ եթե չկա՞ այլընտրանք ՝մտածել, պրպտել, քննարկել, լսել, բանավիճել այնքան ժամանակ, մինչեւ ծնվի այդ ծրագրային այթընտրանքը։

Թե չէ «դավաճան»,«թալանչի»,«հողատու» կամ « կոռումպացված» շրջապտույտից դուրս չենք գալու։

Դժվար բան եմ ասում, բայց սա է ճանապարհը։

Անհնար է պոպոպլիստներին հաղթել պոպուլիզմի դաշտում,փողոցային պայքարի ինստրուկտորներին էլ՝ փողոցում։

Մեր ուժը պետք է լինի մեր միտքը,ազգային ու պետականաստեղծ միտքը։

Հակառակ դեպքում գնալ մայրաքաղաքում միտինգներ անել ,իսկ մարզերում հանդիպումներ առանց հստակ մշակված այլընտրանքային ծրագրի ու առաջարկների՝ արդյունավետ չէ։

Հասարակության հետ պետք է տարվի բովանդակային ու ազգային-պետական արժեքների վրա հիմնված քարոզչական աշխատանք եւ Աժ-ում,եւ՝ եթերում եւ՝ սոցիալական ցանցերում։

Թե չէ միտինգ անել միտինգ անելու համար,կամ հանրային մեծ հանդիպումներ կազմակերպել առանց մարդկանց էմոցիոնալ շոկից հանելու ու այլընտրանքային ծրագիր առաջարկելու «Սիզիփոսյան աշխատանքի» նման մի գործողություն է լինելու։

Երբ չգիտես ի՞նչ անել,պետք չէ անել ինչ պատահի։

Կարող է հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանենք»։

Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները
website by Sargssyan