Արագ քայլերով՝ դեպի բռնապետություն

Տարիներ առաջ դեռ նախկին իշխանությունների օրոք ոստիկանությունն առաջարկում էր ավելացնել տեսախցիկների քանակը Հայաստանի ավտոճանապարհներին, նաև օրենքով թույլ տալ տեսախցիկներին լուսանկարել մեքենաների ներսում կատարվողը և վարորդներին տուգանել տարբեր իրավախախտումների՝ ասենք ծխելու, ամրագոտի չգցելու համար։ Հայաստանի նախկին իշխանությունները, անկախ նրանց նկատմամբ յուրաքանչյուրիս վերաբերմունքից, հասկացան, որ դա հակաօրինական է և չի կարելի իրականացնել անձնական տվյալների ապօրինի մշակում, հատկապես, որ մեքենայի ներսը մարդու անձնական տարածքն է։

Նման տեսախցիկներ առաջարկել են ոչ միայն Հայաստանում, Սահմանադրական դատարանի մակարդակով դրանք արգելվել են Գերմանիայում, չեն կիրառվում եվրոպական երկրների մեծ մասում, քանի որ դրանցով էլ իրականացվում է հենց անձնական տվյալների ապօրինի մշակումը։ Պարզվում է, որ Հայաստանի քաղաքացին ոչ միայն տուգանքի մատերյալ է, այլ նաև նրա անձնական տվյալների ապօրինի յուրացման մատերյալ։ Գործող իշխանությունների սրտի ոստիկանությունը ցանկանում է հիմա էլ նման տեսախցիկներ շարել և համապատասխան օրինագիծ են ներկայացնելու առաջիկայում Ազգային ժողով։ Այն, որ Հայաստանը բավական արագ գնում է դեպի ոստիկանական բռնապետություն, որևէ մեկի մոտ այլևս կասկած չի հարուցում, նույնիսկ գործող իշխանությունների ներկայացուցիչներն իրենց հերքումներում այնպիսի քմծիծաղով են ասում, որ ինքնստինքյան հաստատում են այս փաստը։

Երեկ ուշագրավ մի իրադարձության մասին էլ հայտնել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոնիսյանը, որը մասնակցել է 6 բարձրաստիճան ոստիկանների կամավոր ատեստավորման հարցազրույցին և, պարզվում է, որ ոստիկանության մի բաժնի պետ, որի ենթակաների ներկայությամբ և անգործությամբ օրերս կրիմինալ «ռազբորկա» է եղել, ում բաժնում գոռում են տեսախցիկների տեսագրությունները, ակնհայտորեն խաբում էր հանձնաժողովին, ատեստավորվել է, ընդ որում ատեստավորվել է բացառապես հանձնաժողովի ոստիկան ներկայացուցիչների քվեարկության արդյունքում, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին չի հաջողվել կանխել այս խայտառակությունը, քանի որ բաժնի պետի համար հրահանգը ստացել էր ամենավերևից։ 

Սոնա Մելիքյան

Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան
website by Sargssyan