(VIDEO) Անդրանիկ Քոչարյանը ստում է. Սերժ Սարգսյան

Անդրանիկ Քոչարյանը ստում է: Սերժ Սարգսյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստում չի ասել, որ Արշակ Կարապետյանին ՌԴ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակել Ռուսաստանի պահանջով: Այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի 48-րդ թողարկման ընթացքում ասաց Նարեկ Սամսոնյանը` նշելով, որ այս մասին իրեն հայտնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նարեկ Սամսոնյանը մանրամասներ պատմեց Սերժ Սարգսյանի հետ զրույցից` նշելով, որ իբրև Ռուսաստանի ցանկությամբ Արշակ Կարապետյանին ՌԴ-ում Հայաստանի ռազմական կցորդի պաշտոնում նշանակելու մասին Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունից հետո զրուցել է երրորդ նախագահի հետ և հարցրել` արդյո՞ք Քոչարյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը:

«Սերժ Սարգսյանն ասաց. «Անդրանիկ Քոչարյանը ստում է: Ես ասել եմ, որ Արշակ Կարապետյանին նշանակել եմ ՌԴ-ում Հայաստանի ռազմական կցորդի պաշտոնում, քանի որ նա կապեր ուներ Ռուսաստանում և կարող էր օգտակար լինել։ Ես իմ պաշտոնավարման ընթացքում որևէ պաշտոնյայի Ռուսաստանի ցանկությամբ չեմ նշանակել»»,- Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցեց Սամսոնյանը։  

Սամսոնյանն ասաց, որ տարբեր երկրների՝ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի պահանջով պաշտոնյաներ նշանակելու գործելաոճը հատուկ է գործող իշխանությանը։

Հիշեցնենք`  ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը օրերս հայտարարել էր, որ երբ Սերժ Սարգսյանին հյուրընկալել են 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ու լսել, հարց են հղել՝ «ի՞նչ կարծիքի է Արշակ Կարապետյանի մասին, նաև նախկինում, երբ ղեկավարել է բանակի հետախուզական ծառայությունը և հեռացվել այդ պաշտոնից որպես ոչ միայն թերացած, այլ շատ թերացած»: «Սերժ Սարգսյանը մեզ պատասխանել է, որ՝ այո՛, իրեն և էլի մի շարք գեներալների հեռացրել է զբաղեցրած պաշտոնից: Բնական հարց առաջացավ՝ պարոն Սարգսյան, ինչո՞ւ հանեցիք, ի՞նչ թերացման մասին է, և եթե հանել եք, ապա ինչո՞ւ նշանակեցիք ՌԴ-ում Հայաստանի ռազմական կցորդ: Շատ անկեղծ պարոն Սարգսյանն ասաց, որ այդպես ցանկացան ՌԴ-ում, և ինքը ստացավ իր նշանակումը»,- ասել է Քոչարյանը:

Մանրամասները` տեսանյութում

Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան
website by Sargssyan