Բանակի դեմ Փաշինյանի արշավը ձախողվում է

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը, փորձելով պարտության ողջ մեղքը բարդել բանակի վրա, բազմաթիվ զինվորականների և տարբեր այլ անձանց դեմ պետական դավաճանության հոդվածով մեղադրանքներ էր առաջադրում։ Իրավապահ մարմիններն էլ մեկը մյուսի հետևից ձերբակալում էին տասնյակ և հարյուրավոր սպաների՝ շատ դեպքերում հայտնելով նրանց անունները, կամ էլ հիմնականում գաղտնի պահելով։

Երեք տարի անց այլևս փաստ է, որ բազմաթիվ մեղադրանքներ քարուքանդ են եղել։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն արդարացվել է պատերազմի ընթացքում Ջաբրայիլի Լելե Թեփե բարձունքը հետ գրավելու փորձի դրվագով, ստացված ռազմագիտական փորձաքննության արդյունքներով՝ պարզվել է, որ հակահարվածի օպերացիան Ջալալ Հարությունյանը չէ, որ տանուլ է տվել, մինչդեռ մեկ տարի առաջ մեղադրանքն առաջադրելիս քննչական կոմիտեն պնդում էր, որ հենց 48-ամյա գեներալ-լեյտենատի գործողությունների հետևանքով է ձախողվել հակահարվածը։ Հարությունյանը դեռևս մեղադրվում է մեկ այլ դրվագով, սակայն նրա փաստաբանը վստահ է, որ այդ դրվագով ևս արդարացվելու է։

Մեկ այլ փաստաբան՝ Արթուր Հարությունյանն էլ հայտնել է, թե պետական դավաճանության մեջ մեղադրվող իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվել է և նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Մեղադրյալի անունը և քրեական գործի այլ մանրամասներ փաստաբանը հասկանալիորեն չի հայտնում, նշել է միայն, որ իր պաշտպանյալը մեկ տարի եղել է կալանավորված։

Որոշ ժամանակ առաջ էլ ազատ էր արձակվել նույն փաստաբանի մեկ այլ պաշտպանյալ՝ նույն հոդվածով և այս ամենը վկայում է, որ բանակի դեմ Նիկոլ Փաշինյանի հրահրած կեղտոտ քարոզչական արշավն իրականում իր արդյունքը չի տալիս և ընդհակառակը, նույնիսկ հայաստանյան իրավապահ մարմիններն ու դատարանները փորձում են չկատարել Փաշինյանի քմահաճույքները և հանիրավի չդատապարտել սպաներին։

Սոնա Ասատրյան

Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան
website by Sargssyan