Հայ-ռուսական հարաբերություներում նոր սրում է սպասվում

Հայ-ռուսական հարաբերություներում նոր սրում է սպասվում։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան երեկ հայտարարել է, թե՝ «Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը պետք է վերահսկի ոչ թե հայկական կողմը, այլ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները»։ Ըստ Զախարովայի՝ այդ մասին նշված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում։ Հայկական կողմը պնդում է, թե երբեք և որևէ փաստաթղթով չի ստանձնել սահմանային վերահսկողությունը երրորդ երկրին հանձնելու պարտավորություն։

Հայաստանի ԱԳՆ-ն անմիջապես արձագանքել է Մարիա Զախարովայի հայտարարություններին, ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը նշել է, թե տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանն իր տարածքում, իր պետականա ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային մաքսային հսկողություն։ Ըստ Բադալյանի՝ դա ակնհայտ է դառնում Հայաստանի կառավարության՝ վերջերս հրապարակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներից։ «Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»։

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանում է ստեղծվել, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում, այդ կոմունիկացիաները, ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է, ուստի բոլորովին գաղտնիք չէ, որ Ռուսաստանը լուրջ ախորժակ ունի անձամբ վերահսկելու այդ տարածաշրջանային կոմունիկացիաները, բոլոր կողմերին իրենից կախվածության մեջ պահելու համար։

Դրան առանձնապես դեմ չեն Թուրքիան և Ադրբեջանը, միակ դեմ կողմը տարածաշրջանում Իրանն է, որը բազմիցս հայտարարել է, թե դա կարմիր գիծ է համարում, ուստի և Ռուսաստանին քանի դեռ չի հաջողվել համոզել Իրանին, առանձնապես մեծ հնարավորություններ չի ունենալու իարկանացնել։ Այդուհանդերձ, այս նոր բանավեճը սպառնում է լրջորեն սրել հայ-ռուսական հարաբերությունները, որոնք առանց այն էլ գտնվում են վատ վիճակում։ 

Սեդա Խաչիկյան

Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան
website by Sargssyan