Հայ-ռուսական հարաբերությունների սրման համար մեղադրում են Լավրովին

Հայ-ռուսական հարաբերություններում առկա անջրպետը խորանում է երկրաչափական պրոգրեսիայով, իսկ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլևս չեն էլ թաքցնում իրենց մտադրությունը՝ հնարավորինս փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս չմասնակցեց ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների խորհրդի նիստին, փոխարենը Երևանում նույն օրն ընդունեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին։ Այդ հանգամանքը, նշենք, չէր վրիպել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ուշադրությունից։ Փաշինյանն անգամ չի հաստատել իր մասնակցությունը նոյեմբերի 23-ին կայանալիք ԱՊՀ և ԵԱՏՄ ղեկավարների նիստերին։

Երևանի և Մոսկվայի հարաբերությունների խզման պատճառով Ռուսաստանում կրկին «ռազբորկաներ» են, իշխանությունն իր ներսում փորձում է պարզել, թե ով և ինչ ջանքեր է գործադրել հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար, ով է մեղավոր, որ Հայաստանը մղոնանոց քայլերով շարժվում է դեպի Արևմուտքի գիրկը։ Կրեմլում կասկած չունեն, որ մեղավորը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է։ Վերջինս 2018 թ. իշխանափոխությունից հետո ստանձնել էր Փաշինյանի և նրա թիմի փաստաբանի դերը։ ԱԳՆ-ում պատմում են, որ Լավրովն անգամ աննախադեպ քայլերի էր դիմում՝ Փաշինյանին սիրաշահելու համար, Սմոլենսկի հրապարակում գտնվող շենքի դիմաց ընդունում էր Ալեն Սիմոնյանին, ապա իշխանություններին ասում, թե Փաշինյանն ու իր թիմն անփորձ «տղուկների» խումբ են, որոնք առանձնապես վտանգ չեն ներկայացնում և նրանց կարելի է վերահսկել։ Արդյունքում, նույն Ալեն Սիմոնյանը Երևան վերադառնալով հակառուսական հայտարարություններ էր անում, իսկ թիմակիցները ոչնչով չէին զիջում։

Լավրովին հարցեր կան նաև մյուս ուղղությունների ձախողման համար։ Այդ թվում Ուկրաինայի, որտեղ դիվանագիտական աշխատանքի ձախողման արդյունքում Ռուսաստանը ստիպված պատերազմի անցավ։ Եվ, այժմ ողջ սրությամբ դրվել է Լավրովի պաշտոնանկության հարցը։

Ձախողված է համարվում նաև Արտաքին հետախուզության ծառայության աշխատանքը։ ԱՀԾ-ն գրեթե միշտ իր գործողությունները համադրում է ԱԳՆ-ի հետ, և այս ձախողումն էլ կապված է Լավրովի անձի հետ։ Որին, թերևս, մոտ ապագայում կուղարկեն թոշակի։ 

Մոնիկա Առաքելյան

Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան
website by Sargssyan