Նիկոլը պոպուլիզմի գերդոզա սրսկեց, մոտեցրեց մահաբեր պատերազմը․ ինչպես հանձնվեց Արցախը․ Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․

 

«Ստեփանակերտի հրապարակում «Արցախը Հայաստան է եւ վերջ» գոռալուց, Շուշիում քոչարի պարելուց, մադրիդյան սկզբունքները գրողի ծոցը ուղարկելուց հետո, Նիկոլն անցավ Արցախի հանձնման հաջորդ փուլին։

Մինչ այդ, նա արդեն հասցրել էր հրապարակում հավաքված ժողովրդին ավետել, բղավելով՝ «Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել հետեւյալը, ժողովուրդ ջան՝ եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ես ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ, կամ որեւէ գործողություն կանեմ։ Երբ որ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե՞ չենք գնում»։ Ու ժողովուրդը, բնականաբար, բղավեց՝ «այոոոոո»։

Դրանից հետո արդեն, մինչեւ պատերազմն ընդհուպ մոտեցնելը, Նիկոլը պոպուլիզմի գերդոզա սրսկեց իր ամբոխին, հայտարաելով, թե նախկինների բանակցածը միայն հող հանձնելու մասին էր, (էս թեմայով ընդամենը հիշեցնեմ, որ 2016-ին Ալիեւն էր լացում, թե միջազգային հանրությունն իրեն փակ դռների հետեւում ստիպում է ճանաչել Արցախի անկախությունն ու նույն Նիկոլն էր, որ հրապարակավ հայտարարեց, թե Պուտինն իրեն մասնավոր զրույցում ասել է, որ Ալիեւն արդեն հաշտվել է այն մտքի հետ, որ Արցախն այլեւս երբեք չի լինելու Ադրբջանի կազմում։ Սա՝ նախկինների «հանձնածի մասով»)։ Բայց, իր ամբոխի համար Նիկոլն այլ սյուժե ուներ, որին ամբոխն ամեն անգամ պիտի բղավեր՝ «այոոոոո»։

Իսկ մինչ պատերազմ արդեն քիչ ժամանակ էր մնացել։ Ու էդ ժամանակը սրընթաց մոտեցնելու համար, այս իշխանությունը մի հատ էլ արագ չեղարկեց 2016-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված՝ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գրավոր պայմանավորվածությունները, ինչը լրջագույն հարված էր բանակցային պրոցեսին։

Հետեւողականորեն ու կլասիկ ձեւով տապալելով արցախյան հիմնախնդրի ողջ բանակցային ժառանգությունն ու հույսը դնելով կառուցողական եւ կիրթ Ալիեւի վրա, հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն ընդունելի պիտի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, իսկ իրականում՝ այն եղավ ընդունելի բացառապես Ադրբեջանի ժողովրդի համար, ստեղծելով ֆեյք կառուցողականության մթնոլորտ, դրան զուգահեռ՝ իր որոշ թիմակցների հայրենիքում, Աղդամում, «Աղդամը մեր հայրենիքն է»՝ նուռ-փարթիներ կազմակերպելով, իսկ Հայաստանում կազմաքանդելով ու կլուբնիկի վրա նստեցելով բանակը, լուրջ հրամանատարներին փոխարիներով ռագատկից այն կողմ զենքի այլ տեսակի հետ tet a tet որեւէ կոնկակտ չունեցածներով, Նիկոլը մոտեցնում էր մահաբեր պատերազմը։

Բայց, այդ մասին՝ հաջորդ դասին»,- գրել է Զոհրաբյանը։ 

 
Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները
website by Sargssyan