Քաղաքական բռնաճնշումները գնալով ահագնանում են

Քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումները փաշինյանական Հայաստանում գնալով ավելի է ակտիվանում և ավելի լկտիանում են։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի դեմ քաղաքական հետապնդումներ է իրականացվում։ Պատգամավորը վստահ է՝ փորձում են իրեն լռեցնել, սակայն դա ապարդյուն քայլ է փաշինյանական վարչախմբի կողմից։

Օրերս ընդդիմադիր պատգամավորը քննչական կոմիտեից ծանուցում է ստացել և որպես վկա հրավիրվել հարցաքննության՝ բռնություն գործադրելու, հրապարակային կոչերի հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում։

Այս տարվա սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում ճեպազրույցի շրջանակներում արված հայտարարություններն են պատճառը, ընդ որում պատգամավորը նույն օրը պարզաբանել է իր հայտարարությունները հենց Ազգային ժողովի ամբիոնից, դա սակայն չի խանգարում փաշինյանական վարչախմբին հետապնդումների նոր ալիք սկսել արդեն հայտնի քաղաքական գործիչների նկատմամբ՝ փորձելով այդ կերպ լռեցնել։

Քրեական նման մի գործ էլ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ են հարուցել։ Վերջինս ևս մտադիր չէ ընկրկել, լրագրողների հետ զրույցում նշել է, թե հայրենիք ենք կորցնում և ինքը որպես քաղաքական գործիչ իրավունք չունի լռել։

2018 թվականի իշխանափոխությունից հետո, ինքն իրեն ժողովրդավարության բաստիոն հայտարարած փաշինյանական վարչախումբը թերևս գերազանցել է բոլոր նախորդներին՝ քաղաքական ընդդիմախոսների դեմ հետապնդումներ հարուցելով, ձերբակալելով և քրեական գործեր կարելով։ Բնականաբար, իրավապաշտպան բոլոր կառույցները, որոնք նախկինում իսկական վայնասուն էին բարձրացնում որևէ ընդդիմադիր գործչի ձերբակալության դեպքով, Փաշինյանի պարագայում, գրեթե երբեք, չեն հայտարարել քաղաքական հետապնդումների մասին, ինչը խոսում է արևմտյան ֆինանսավորմամբ աշխատող կառույցների երկակի ստանդարտների մասին։ Թերևս, մեծ հավանականությամբ, հենց իրենք էլ մեղսակից են այդ հետապնդումներին և վարչախմբին հրահանգում ու պարտադրում են քրեական գործեր հարուցել ընդդիմադիրների նկատմամբ։

Այդուհանդերձ, Փաշինյանն ինքն էլ պետք է որ հասկանա, որ նման հետապնդումներն առանձնապես լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ։ Մեկ-երկուսի դեպքում միգուցե ազդի, սակայն հարյուրավոր հետապնդյալներ շարունակում են շատ ավելի լայն թափով պայքարել անգամ ազատազրկման վայրերից։

Սոնա Խաչատրյան

Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան
website by Sargssyan