Անցյալում չպատժված հանցագործությունները՝ Արցախում կազմակերպած էթնիկ զտումների «ալիբի»

Այսօր շատերն են զուգահեռներ անցկացնում՝ 20-րդ դարում նացիստական Գերմանիայի կողմից էթնիկ հրեաների հանդեպ վարած քաղաքականության և ժամանակակից Ադրբեջանում՝ Արցախի և արցախցիների հանդեպ վարվող ռասիստական, ծավալապաշտական և ի վերջո` էթնիկ զտումների հանգեցրած քաղականության միջև: Սակայն, զուգահեռներից գլխավորը կայանում է նրանում, որ անպատժելիությունն ու միջազգային գլոբալ խաղացողների լուռ համաձայնությունը 20-րդ դարում ծնեց նոր ոճիրներ արդեն այսօր՝ 21-րդ դարում, երբ մեր աչքի առաջ 120 հազար հայ ենթարկվեց էթնիկ զտման և վտարվեց իր հայրենիքից:

Զուգահեռները իսկապես բազմաթիվ են: Դիցուք՝ 1939 թվականի մայիսի 13-ին, Սենթ Լուիս նավը` 930 ուղևորներով, ճանապարհ բռնեց Գերմանիայի Համբուրգ քաղաքից դեպի Կուբա։ Նրա ուղևորների մեծ մասը Գերմանիայից փախչող հրեաներ էին, որոնք փորձում էին փրկվել ջարդերից, բռնություններից, խտրականության քաղաքականությունից և համակենտրոնացման ճամբարներից: Գեբելսը այդ նավարկության լուսաբանման նպատակով հրավիրել էր օտարերկրյա թղթակիցներին։ Նրանք կոչված էիմ իրենց թերթերում պատմել, որ նացիստական ​​իշխանությունները ոչ մի խոչընդոտ չեն ստեղծում հրեաների համար Հայրենիքը լքելու ցանկության մեջ։

Բայց ոչ Կուբայում, ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ Կանադայում փախստականներին թույլ չեն տվել լքել նավը։ Նավը վերադարձվել է Եվրոպա։ Արդյունքում, Սենթ Լուիսի ուղևորների գրեթե կեսը զոհ գնաց Հոլոքոստին:  Ոչինչ չի՞ հիշեցնում: Այն օրերին, երբ հազարավոր հայեր փախչելով ադրբեջանական վայրագություններից ստիպված լքում էին Արցախը, Բաքվի վարչախումբը միջազգային ԶԼՄ-ի էր հրավիրել Հակարիի կամրջի մոտ ապօրինի տեղադրված անցակետ, որպեսզի վերջիններս, ի լուրջ աշխարհի ավետեն, թե ինչ լոյալ են ադրբեջանցիները իրենց հայրենիքի լքող արցախցիների հանդեպ և ինչ հոժարակամ են վերջիններս դա անում: Իհարկե, այդ լրատվամիջոցները այդպես էլ չֆիքսեցին, թե ինչպես վերը նշված անցակետից ադրբեջանցիները ապօրինաբար առևանգեցին Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը: Եվ ինչպես այն ժամանակ, այսօր էլ փախստական դարձած արցախցիների ճակատագիրը քչերին է հետաքրքրում:

Մեկ այլ զուգահեռ: Բյուրեղապակյա գիշերը ՝ Երրորդ Ռեյխի ժամանակ հրեաների դեմ իրագործված ջարդերը, որոնք տեղի ունեցան 1938 թվականի նոյեմբերի 9-ից 10-ը և նացիստների կողմից ներկայացվեցին որպես հանրության ինքնաբուխ արձագանք՝ 2 օր առաջ Փարիզում Գերմանիայի դեսպանության առաջին քարտուղար Էրնսթ ֆոմ Ռաթի սպանության համար. կրկին ոչինչ չի՞ հիշեցնում: Սեպտեմբերյան վերջին ագրեսիան Ադրբեջանը սկսել էր այն անվանելով հակաահաբեկչական գործողություն իր՝ իբր թե հայերի կողմից պայթեցված զինծառայողների մահվան դիմաց,  որի ընթացքում ըստ ՀՀ ՄԻՊ զեկույցի դաժանաբար սպանվել և խոշտանգվել են 100-ից ավել հայեր: Նմանատիպ Բյուրեղապակյա գիշերներ ադրբեջանցիները կազմակերպել էին նաև Բաքվում, Մարաղայում, Սումգայիթում:

Իսկ այժմ վերը նշված գլոբալ խաղացողների մասին: 1938 թվականի ամռանը երեսուներկու երկրների պատվիրակներ հանդիպեցին ֆրանսիական Էվիան հանգստավայրում։ Ինը օր տևած հանդիպման ընթացքում պատվիրակներից յուրաքանչյուրը իր կարեկցանքը հայտնեց հրեա փախստականներին։ Այնուամենայնիվ, երկրների մեծ մասը՝ ներառյալ ԱՄՆ-ը և Բրիտանիան հայտարարեցին, որ ոչնչով չեն կարող օգնել նրանց, ավելին՝ Գերմանիայի ներքին գործերին խառնվելու առանձնակի ցանկություն չունեն: Հիշենք Արցախի հարցով գումարված ՄԱԿ ԱԽ վերջին նիստերը: Բազմաթիվ կարեկցանքներ, այդպես էլ չընդունված ռեզոլյուցիաներ և փաստացի զրո գործնական քայլեր՝ Ադրբեջանին կազմակերպված էթնիկ զտումների համար պատժելու նպատակով: 2023 թվականին արցախցիների հանդեպ կիրառվեց նույն լռության քաղաքականությունը, որը 1938-ին կիրառվեց հրեաների հանդեպ:
 
Վերը նշված զուգահեռները կարելի է անվերջ շարունակել, սակայն, արդեն իսկ պարզ է, որ 20-րդ դարում իրական ոճրագործներին, ռազմական հանցագործներին գործնականորեն պատժելու քաղաքական կամքի բացակայությունը  հանգեցրել է մի իրավիճակի, երբ նմանատիպ հանցագործություններ կատարվում են արդեն այսօր՝ իրեն ժողովրդավարական հռչակած 21-րդ դարում: Ինչպես տեսնում ենք՝ «այլևս երբեք»-ը չի աշխատում, եթե հանցագործի ձեռքից չեն բռնում և չպատժված հանցագործները ոգեշնչման առիթ են դառնում՝ արդեն նորերի համար: Իլհամ Ալիևը և ադրբեջանական ոճրագործ մեքենան դրա վառ ապացույցն են:
 
Աղբյուր
Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները
website by Sargssyan