ԵՄ-ն դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ չի անցնելու

Եվրամիության արտգործնախարարները երեկ կայացած խորհրդի նիստում հավանություն են տվել Հայաստանում տեղակայված դիտորդական առաքելությունն ընդարձակելու, Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ քննարկումներն ակտիվացնելու առաջարկին։ ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը նիստից հետո հայտարարել է, թե քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը։ «Խորհուրդը քննարկեց ինչպես աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին, Հայաստանի դիմադրողականությանը, անվտանգությանը ու բարեփոխումների շարունակմանը»,- ասել է Բորելը՝ խստիվ զգուշացնելով Ադրբեջանին, որ միջոցներ կկիրառեն Հայաստանի դեմ հարձակման դեպքում։

Միևնույն ժամանակ ուշագրավ է մեկ հանգամանք, որ նշել է Եվրամիության արտաքին քաղաքական ներկայացուցիչը, նրա խոսքով քննարկելու են եվրոպական խաղաղության մեխանիզմի միջոցով Հայաստանին օգնելու հնարավորությունը։ Եվրոպական խաղաղության մեխանիզմը մի գործիք է, որով Բրյուսելը միջոցներ է տրամադրում միության անդամ չհանդիսացող երկրների պաշտպանողականությունը բարձրացնելու, հակամարտությունները կանխելու։ Նախկինում այս մեխանիզմների միջոցով օգնություն են ստացել Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան։ Հատկապես վերջին տարիներին այդ մեխանիզմից օգտվում է բացառապես Մոլդովան, սակայն բոլոր այն միջոցները, որ տրամադրվել է Եվրամիության կողմից առնվազն լուրջ համարել չի կարելի, դրանք ռազմական ուսուցման, ականազերծման և այլ անշառ միջոցառումների համար են տրվում, ինչը Հայաստանի պայմաններում առնվազն լուրջ դիտարկվել չի կարող։ Իհարկե դա ևս օգնություն է, սակայն ոչ այն իրական օգնությունը, որն ակնկալում է Հայաստանի Հանրապետությունը Եվրամիությունից։ Ամեն դեպքում հարկ է նշել, որ Ֆրանսիան, օրինակ, լուրջ աշխատանք է տանում և որոշակի քանակությամբ անհրաժեշտ սպառազինություն է փոխանցել Հայաստանին։ Եվրամիության մյուս երկրների մեջ դեռևս չկա այն երկիրը, որն իսկապես կցանկանար անհրաժեշտ ռազմամթերքով օգնել Հայաստանին, իսկ խաղաղության մեխանիզմով տրվող միջոցները հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում ոչնչով օգնել չեն կարող Հայաստանին, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ եվրոպական նավերը բնավ էլ մտադիր չեն բարձրանալ հայկական լեռները և հայտարարություններից ու բանաձևերից անդին, ոչինչ չեն անելու Հայաստանի համար։

Արամ Աբրահամյան

Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան
website by Sargssyan