Արցախը հանձնած և երկիրը նոր փորձությունների տանող քաղաքական համար մեկ պատասխանատուները որոշել են ակտիվ զբաղվել Ալավերդիում իշխանափոխություն իրականացնելու փորձերով

Այլևս արձանագրված փաստ է, որ օրվա իշխանություններն այլ զբաղմունք ու նպատակ չունեն, քան ուզուրպացնել իշխանությունը՝ անձնական և խմբակային շահերի համար։
 
Երկրի անվտանգության համար պատասխանատուները իրենց ռեսուրսը ծախսում են վարչության նիստերում քննարկելու համայքներում իշխանություն խլելու գործընթացը։ Թե սահմանում ինչ է կատարվում և ինչ հնարավոր նոր աղետների կարող է հասնել երկիրը, իրենց օրակարգում չէ։
 
Արցախը հանձնած և երկիրը նոր փորձությունների տանող քաղաքական համար մեկ պատասխանատուները՝ վարչապետը և յուր պաշտպանության նախարարը, որոշել են ակտիվ զբաղվել Ալավերդիում իշխանափոխություն իրականացնելու փորձերով։ Եվ սա առաջին դեպքը չէ։
 
Մեր քաղաքական թիմը Ալավերդիում ստացել է ժողովրդի վստահությունը և չի պատրաստվում թողնել այն մի խումբ իշխանատենչների։ Մենք բոլոր օրինական ճանապարհներով պաշտպանելու ենք ժողովրդի քվեն շարունակելու համար Ալավերդի համայնքի զարգացման ծրագրերը։
 
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմադիր ՔՊ խմբակցությունն ամեն կերպ խոչընդոտում է ավագանու նիստերը և մի շարք կարևոր ծրագրերի իրականացումը, մենք պատրաստ ենք նաև քննարկել ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։
 
Ի դեպ, բազմիցս ենք ասել, որ մեր կողմից կառավարվող բոլոր համայնքներում անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նոր ընտրությունների՝ ցույց տալու, թե ինչպես ենք աշխատանքով ամրապնդում մեր ստացած վստահության քվեն։
 
Փոքրամասնության այս իշխանությունը վերածվել է իրական չարիքի ժողովրդի և պետության համար։
 
 
Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
website by Sargssyan