Փաշինյանը չի վստահում անգամ իր նշանակած նախագահին

Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, այլ ոչ թե նախագահը, համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության երեկվա նիստում։ «Ներկայումս գործող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և տնօրենի տեղակալների պաշտոնները զինվորական ծառայության պաշտոններ են: Ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Հաշվի առնելով այն, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ Ծառայության տնօրենը և տնօրենի տեղակալները ներկայիս կարգավորումների համաձայն պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են նախագահի կողմից, անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի և պաշտոնից ազատի վարչապետը՝ նկատի ունենալով Ծառայության՝ վերջինիս ենթակա լինելը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագիծը համարվել է անհետաձգելի և կուղարկվի Ազգային ժողով։ Այս իրավակարգավորումը լրացուցիչ լծակներ է տալիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, որը, հիշեցնենք, նախկինում բողոքում էր «սուպերվարչապետական» համակարգից։ Փաշինյանը ԱԱԾ-ից լուրջ մտավախություններ ունի, այդ կառույցը քանդելու համար, նախ առանձնացրեց պետական պահպանության վարչությունը, ապա և առանձին, ԱԱԾ-ի հետ ընդհանրապես կապ չունեցող Արտաքին հետախուզական ծառայություն հիմնեց։ Այժմ էլ ցանկանում է ԱԱԾ-ն ամբողջությամբ մտցնել իր միանձնյա վերահսկողության տակ։

Փաշինյանն, ըստ էության, չի վստահում նաև իր իսկ նշանակած նախագահին՝ Վահագն Խաչատուրյանին, որը դեռ գործող կարգով ինքն էր նշանակումներն անում՝ վարչապետի առաջարկությամբ։ 

Ալինա Մանուկյան

Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա Սողոմոնյան Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ
website by Sargssyan