Մենք պետություն ենք կորցնում, հաջորդ հնարավորություն չի լինելու երբեք․ Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժման առաջնային նպատակը Հայաստանի փրկությունն է։ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը Ռուսաստանում գործող «Նոյան տապան» թերթին (газета "Ноев Ковчег") տված հարցազրույցում նշել է, թե, մենք պետություն ենք կորցնում, հաջորդ հնարավորություն չի լինելու երբեք, չպետք է դա թույլ տալ։ Ըստ Կարապետյանի, առաջնային խնդիրն էլ ներքին թշնամուց ազատվելն է ի դեմս մեր ներկայիս քաղաքական ղեկավարության։ Ընդորում ազատվել ոչ միայն ղեկավարող կուսակցությունից, այլև նորմալ պետություն կառուցել։ Որպես աշխատող տարբերակ Արշակ Կարապետյանն առաջարկում է վերադառնալ նախագահական կառավարման մոդելին։ «Որովհետև մեր Սահմանադրությունը կեղծված է մենք բոլորս դա գիտենք։ Չեմ ուզում հիմա վերադառնալ անցյալ և խոսել թե ով դա արեց։ Ստացվում է, որ հայկական պետությունն այսօր գոյություն ունի, բայց կեղծ Սահմանադրությամբ»,- նշել է նա։

Հարցին, թե ի՞նչ մեխանիզմներ է տեսնում պետությունը փրկելու, Արշակ Կարապետյանը նշել է, թե նախ պետք է ազատվել ներքին թշնամուց, իսկ երկրորդը, որն առաջինին զուգահեռ է կարևորությամբ պաշտպանությունն է արտաքին թշնամուց։ Վերջինս փորձում է ոչնչացնել մեր պետությունը, առաջ քաշելով աբսուրդային պահանջներ։ «Ազգային անվտանգության ամրապնդումը պարտադիր է, որի մեջ մտնում է նաև երկրի ինքնապաշտպանությունը։ Այս երկուսը կարևոր խնդիրներ են, մեխանիզմները մենք ստեղծում ենք։ Մեր շարժմանը կարող են միանալ բոլոր հայրենասերները կլինեն դեմոկրատ, թե կոմունիստ։ Բոլոր այդ երկխոսությունները մենք մի կողմ ենք դնում»,- ասել է նա։
Կարապետյանը նշում է, թե բոլոր խմբակցությունների ծրագրերը կարդալով հասկանում ես, որ դրանք շատ հայրենասիրական են, անգամ իշխող խմբակցության փաստաթղթերում կան այդ հայրենասիրական տեքստերը, բայց պետք է խոսել ծրագրերի մասին, որոնց կարելի է հավատալ, կարող են միանալ բոլորը, առանց նայելու անցյալ-ներկա, մարդիկ, որոնք չեն արել մի աններելի բան, որն անդառնալի հետևանք կունենար։ «Մեծ հաշվով, տեսեք 2018 թվականին ինչ եղավ, մարդիկ փողոցից եկան իշխանության չունենալով ոչ մի մասնագիտական կրթություն, չունենալով փորձ որևէ բան առհասարակ կառավարելու և կազմակերպելու փորձ։ Նրանք այսօր կառավարում են Հայաստան պետությունը։ Այո, ինչ-որ ժամանակ անց նրանք ձեռք կբերեն փորձ, բայց այդ ժամանակ կարող է այլևս պետություն գոյություն չունենալ։ Իսկ մենք ունենք շատ կրթված մարդիկ, ովքեր ունեն լավ անցյալ»,- նշել է պաշտպանության նախկին նախարարը։
Ըստ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի, եթե մարդ իր կյանքում զբաղեցրել է լուրջ դիրք, ով ենթադրենք երեսուն տարի ծառայել է, նրա կենսագրության մեջ կարելի է գտնել ստորակետ, և հետո նրան ինչ-որ բանում մեղադրել։ «Բայց, մենք ինչ արդյունք ենք ստանում. մարդը փողոցից գալիս է, որը ոչ մի բան իր կյանքում չի արել։ Դուք տեսեք, ինչ մարդիկ կան այնտեղ, տարբեր կառույցների ղեկավարներ, նայեք նրանց անցյալին ինչ են արել նրանք, մեր հայրենիքի համար։ Ինչ է արել որևէ մեկը իշխանությունից, քանիսն են նրանցից ընդհանրապես ծառայել զինված ուժերում։ Նրանք այսօր վերափոխում են զինված ուժերը։ Ի՞նչ պատկերացումներ ունեն նրանք ընդհանրապես»,- ասում է Արշակ Կարապետյանը։

Նա սենսացիոն մի բացահայտում էլ է անում, նշում, որ 2018-2019 թվականներին ամերիկացիները որոշեցին ռեֆորմի ենթարկել մեր զինված ուժերը, նրանք խնդիր ունեին ոչ թե ստեղծել ուժեղ հայկական զինված ուժեր, այլև կազմաքանդել բանակը, ինչն էլ արեցին։

Նախկին նախարարը նշում է, որ պաշտոնավարման օրոք հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին, երբ Երասխի ուղղությամբ սրացումներ էին, դեսպանն էլ եկել էր հարցնելու, թե ինչ է անելու Հայաստանը, եթե լայնամասշտաբ գործողություններ լինեն։ Կարապետյանն ասել է, որ կթիրախավորեն Ադրբեջանի նավթա-գազային համակարգին։ Ի պատասխան Արշակ Կարապետյանի ԱՄՆ դեսպանն ասել է, թե Վաշինգտոնին դա դուր չի գա։ «Ես նրան պատասխանեցի` ուրեմն արեք այնպես, որ Ադրբեջանը չսկսի պատերազմ Հայաստանի դեմ»,- ասում է Արշակ Կարապետյանը։ Իսկ նախարարի սպառնալիքից հետո գործողությունները կանգ են առել։

Հայկ Առաքելյան

Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
website by Sargssyan