ՄԻԵԴ-ի քաղաքական որոշումը. վարչախմբին երես են տալիս

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հրապարակել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորներ՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի ու ՍԴ նախկին նախագահ, ներկայումս դատարանի անդամ Հրայր Թովմասյանի գանգատների վերաբերյալ որոշումը։

Գործող իշխանությունները Սահմանադրական դատարանը յուրացնելու իրենց գործողությունների ընթացքում հեռացրել էին երեք դատավորների, իսկ Հրայր Թովմասյանին հանել ՍԴ նախագահի պաշտոնից, սակայն չէին կարողացել հեռացնել Սահմանադրական դատարանից։ Չորս դատավորները գանգատ էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, նշել, որ Հայաստանի կառավարությունը խախտել է իրենց իրավունքները՝ թույլ չտալով վերականգնել աշխատանքը, նաև պնդել, թե իրենց հանդեպ խտրականություն է դրսևորվել, ժամանակից շուտ են աշխատանքից ազատել։

Եվրոպական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ներկայացված գանգատներում բարձրացված պահանջները կոնվենցիայի տեսանկյունից անընդունելի են՝ կոնվենցիայի կողմից պաշտպանության ենթակա իրավունքի բացակայության հիմքով։ Թեև դատավորներն իրենք ՄԻԵԴ որոշումները չեն մեկնաբանում, սակայն մասնագետները վստահ են, որ ՄԻԵԴ որոշումը քաղաքական ենթատեքստ ունի։ Արևմուտքը վերջին շրջանում զգալի ռեվերանսներ է անում Նիկոլ Փաշինյանի իշխանության հանդեպ, աչք փակում բոլոր տեսակ անօրինությունների նկատմամբ, ուստի և ամենայն հավանականությամբ ֆորա են տվել նաև ՄԻԵԴ վճիռների մասով՝ թույլատրելով Փաշինյանին վերաձևել իշխանությունն ըստ իր քմահաճույքի, փոխարենը, որ կատարի Արևմուտքի թելադրանքները, այլապես, առնվազն անլուրջ կլիներ կարծել, որ ՄԻԵԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն ու նրա գործընկերները կարող էին անհիմն հայց ներկայացնել Եվրադատարան։ 

Սոնա Կիրակոսյան

Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի
website by Sargssyan