Ադրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը. Արշակ Կարապետյան

Ադրբեջանում պրոթուրքական մթնոլորտի հետ այդ երկրի իշխանությունները չեն կարող հաշվի չնստել։ Այդ մասին Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» թերթին (газета "Ноев Ковчег") տված հարցազրույցում ասել է Պաշտպանության նախկին նախարար «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Նրա խոսքով, եթե անգամ Ադրբեջանին հաջողվի ստեղծել իրենց ասած «Զանգեզուրի միջանցքը», դա առաջին հերթին վտանգավոր է լինելու հենց Ադրբեջանի համար։ Որովհետեւ Հայաստանն այսօր բուֆեր է հանդիսանում, որը սահմանափակում է Թուրքիայի ամբողջական ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ։ Միջանցքի գրավմամբ այդ բուֆերը կդադարի գոյություն ունենալ և Ադրբեջանը որպես ինքնավար պետություն դժվար լինի։ «Արդեն այսօր Էրդողանն ասում է` ես եմ որոշել Ղարաբաղյան հարցը։ Չգիտես ինչու չհիշելով նախագահ Ալիևին»,- նշել է Կարապետյանը, հավելել, որ դա պետք է ազդակ լինի Ադրբեջանի համար, հենց Ադրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը։

Կարապետյանն ընդգծում է, որ Ադրբեջանի շահերից է բխում, որ տարածաշրջանում լինի Ռուսաստանը։ «Ռուսաստանի ներկայությունը հիմնական երաշխիքն է թուրքական ազդեցության վերահսկման համար։ Թեև Ռուսաստանը և Թուրքիան ժամանակ առ ժամանակ կարող են համագործակցել և համաձայնել միմյանց հետ, բայց մեկ է Ռուսաստանի հեռացումն այստեղից ոչ միայն կործանարար է Հայաստանի համար, այլև նաև Ադրբեջանի»,- ասել է Արշակ Կարապետյանը։

Իսկ Հայաստանի ապագան պաշտպանության նախկին նախարարը տեսնում է պատմական դաշնակցային ամուր հարաբերությունների մեջ Ռուսաստանի հետ։ «Ռուսաստանն աշխարհում միակ երկիրն է, որ կարող է բավականաչափ անվտանգության պրոդուկտ տալ, որն այսօր մեզ այդքան պետք է։ Չէ որ, ազգային նպատակը չի կարող լինել պայքարը կոռուպցիայի դեմ, դա կարող է լինել ճանապարհներից մեկը հասնելու ազգային նպատակին։ Ազգային նպատակն ազգային անկախությունն է, պետության տեսքով և պարզ լեզվով ասած լավ կյանք այդ պետությունում»,- ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Ըստ Կարապետյանի դա է ազգային նպատակը, որպեսզի գնաս այդ նպատակին Հայաստանին պետք է կառուցել լավ համակարգված պետություն: «Կողմնորոշվել այն դաշնակիցների հարցում, որոնց մենք ունենք և փորձել սինխրոն քայլեր կատարել մեր գործողությունները նրանց հետ, այդ ժամանակ, Հայաստանը կծաղկի»,- նշել է Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը նաև նկատել է, որ Հայաստանի գործող իշխանությունները չեն կարող երկիրը տանել ծաղկման․ «Եթե նրանք մնան վստահեցնում եմ, մենք չենք ունենա պետություն։ Մենք կլուծվենք պատմության մեջ ինչպես մեծ ասորի ժողովուրդը, ուր են նրանք հիմա»։

Հայկ Առաքելյան

Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
website by Sargssyan