«Հրապարակ». Ո՞ւմ կփոխանցվեն «Առնիկայի» հավաքագրած տվյալները

Դեկտեմբերի 8-ին «Էկոլուր» ՀԿ-ի կայքում տեղադրվեց մի լուր, որով «աչքալուսանք» էր տրվում, որ չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության փորձագետները գալիս են Հայաստան՝ ներկայացնելու արդյունաբերական տարածքների քիմիական աղտոտվածության հետազոտության արդյունքները։ Նույն օրը հայկական մամուլն անդրադարձավ այս լուրին եւ մի շարք հռետորական հարցեր հնչեցրեց։

Հրապարակումից հայտնի է դառնում, որ դեկտեմբերի 14-ին նախատեսված համաժողովի ընթացքում չեխական կազմակերպության ղեկավարը կներկայացնի «Հայաստանի չորս հանքարդյունաբերական համայնքներում ծանր մետաղների բաշխման կենսամոնիթորինգ եւ քարտեզագրում» հաշվետվությունը։ Պարզվում է, որ անցած երկու տարիների ընթացքում Հայաստանում հավաքագրվել են տվյալներ, եւ քարտեզագրվել են խնդիրներ ու տարածքներ։ Որքան էլ արդիական չլինի բնապահպանական թեման, այսօր Հայաստանի համար կենսական խնդիր է անվտանգությունը, եւ առաջին հարցը, որ պետք է տալ՝ ո՞վ է օտարերկրյա կազմակերպությանը թույլ տվել ուսումնասիրություններ անել Հայաստանի արդյունաբերական տարածքներում եւ սահմանամերձ մարզում, այդ կազմակերպությունն ի՞նչ ռեսուրսներով է (մասնագիտական, ֆինանսական) կատարում իր աշխատանքները, ինչո՞ւ հենց Հայաստանում, եւ արդյոք վստա՞հ ենք այդ կազմակերպության մասնագիտական կարողությունների հարցում։
Նշված հրապարակումից պարզ է դառնում, որ այդ կազմակերպությունը` ARNIKA-ն, գրանցված Չեխիայում, իր ավելի քան 20 տարվա պատմության ընթացքում գործունեություն է ծավալել մի քանի երկրում՝ Չեխիա, Վրաստան, Ղազախստան, Ուկրաինա, Հայաստան․․․ Ինչպես նկատեցիք, մեր տարածաշրջանում այս կազմակերպությունը չի աշխատել՝ «արդյունաբերական աղտոտում» չի փնտրել ո՛չ Թուրքիայում եւ ո՛չ էլ Ադրբեջանում, որոնք թերեւս բնապահպանական ամենաշատ ու ամենասուր խնդիրներ ունեցող երկրներն են, սակայն պարբերաբար Հայաստանին մեղադրում են սահմանային գետերն աղտոտելու մեջ եւ պահանջում են փակել մեր արդյունաբերության ու էներգետիկ համակարգի խոշորագույն ձեռնարկությունները՝ ԱԷԿ-ը, Զանգեզուրի եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, Կապանի լեռնահարստացման կոմբինատը։ Ի դեպ, այդ երկրների համատեղ գործունեության արդյունքում կասեցվեց Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցումը՝ դարձյալ իբր բնապահպանական մտահոգություններից ելնելով։

ARNIKA-ն Հայաստանում համագործակցում է «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» եւ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ։ Վերջինիս նախագահ Ինգա Զարաֆյանը եւ նրա գործընկերները վերջերս ծավալուն հարցազրույց էին տվել ադրբեջանական «baku» հեռուստաընկերությանը եւ «մերկացրել» հայկական ընկերություններից մեկին՝ այն պնդմամբ, թե հանքը վտանգում է տարածաշրջանի էկոհամակարգը եւ բնապահպանական ու առողջապահական ռիսկեր է ստեղծում։ Հենց այն նույն օրերին, երբ Արցախից տեղահանվում էին մեր հայրենակիցները, նույն ՀԿ-ն` իր ադրբեջանցի գործընկերների հետ միացավ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին ուղղված նամակին, որում կոչ էր արվում վերանայել հանքարդյունաբերության ոլորտում 2024-28 թվականների ներդրումային ռազմավարությունը։ Այսինքն՝ ֆինանսական միջազգային կազմակերպությունից պահանջել են ներդրումներ չանել Հայաստանում ու այն էլ հանքարդյունաբերության ոլորտում, որը, ուզենք թե չուզենք, մեր տնտեսության գլխավոր հատվածն է, մեծ հարկատու եւ երկրի արտահանման ծավալի կեսն իր վրա է կրում։ Ըստ էության, թիրախավորվում է մեր երկիր արտարժույթ բերող հիմնական աղբյուրը։

Հիմա հերթական հարցերն են ծագում՝ ինչո՞ւ է Ադրբեջանին զենք մատակարարող երկրներից մեկում գրանցված կազմակերպությունը գումարներ ծախսում Հայաստանում, ինչո՞ւ այս կազմակերպությունը ծրագրեր չի իրականացնում Ադրբեջանում, իրականում ի՞նչ նպատակներ է հետապնդում այս կազմակերպությունը, եւ ո՞վ կարող է երաշխիք տալ, որ հավաքագրված տվյալները չեն փոխանցվի թշնամի պետության հետախուզական ծառայություններին։ Ի վերջո, ինչո՞ւ են տեղական կազմակերպության գործողությունները հիմնավոր կասկած առաջացնում, որ այն ամեն ինչ անում է, որպեսզի վնաս հասցվի տնտեսությանն ու երկրին։

Հաշվի առնելով նշվածը` մեր իրավապահ համակարգը պետք է ուսումնասիրության առարկա դարձնի դեկտեմբերի 14-ին նախատեսված համաժողովի բոլոր մասնակիցների եւ կողմերի շահագրգռվածությունը։ Վստահ ենք, որ տարիների ընթացքում կուտակված ու հետաքրքիր պատկեր կարող են արձանագրել։ Մտածելու բան ունեն նաեւ մեր համայնքների բնակիչները, որոնց հետ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներն իրենց տեղացի պարտնյորների հետ հանդիպումներ են ունեցել։

Արեգ Մարգարյան

Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
website by Sargssyan