Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ հանձնվողները վերանում են. Արշակ Կարապետյան

Համատեղ ջանքերով պետք է պայքարել ընդհանուր նպատակների համար և վեր կանգնել անձերից։ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարգախոսն է։ Նախկին նախարարն իր մեծաթիվ համախոհների հետ ստեղծել է «Համահայկական ճակատ» շարժումը, որը մեկ ընդհանուր գաղափար և խնդիր ունի՝ Հայաստանի և Արցախի փրկությունը։ «Քանի դեռ մենք ցրված ենք, մենք շատ խոցելի ենք։ Մեր ուժը միավորումն է»,- օրերս կայացած ասուլիսում նշել է Արշակ Կարապետյանը։

Շարժումն իր ստեղծման օրից սկսած լայն ծավալում է ստացել, օրեցօր նոր շտաբեր են բացվում թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքում, թե՛ արտերկրում։ Հարյուրավոր մարդիկ են գալիս Հյուսիսային պողոտայում գտնվող կենտրոնական շտաբ` ծանոթանալու ընդդիմադիր շարժման նպատակներին, գաղափարներին։ Իսկ գաղափարը պարզ է ու մատչելի։ «Մենք պետություն ենք կորցնում, հաջորդ հնարավորություն չի լինելու երբեք, չպետք է դա թույլ տալ»,- ասել է Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը և նշել, որ առաջին խնդիրը ներքին թշնամուց ազատվելն է՝ ի դեմս գործող ռազմաքաղաքական ղեկավարության։

Ազատվել ոչ միայն կառավարող կուսակցությունից, այլև նորմալ պետություն կառուցել։ Անկախ կուսակցական պատկանելությունից յուրաքանչյուրը կարող է միանալ, իր լուման ներդնել «Համահայկական ճակատ» շարժման մեջ, կարևորը, որ չեն արել աններելի մի բան, որ անդառնալի հետևանքներ կարող էր ունենալ։

Դեկտեմբերի 14֊ին Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը մասնակցեց Համահայկական ճակատ շարժման մասին ազդարարող ասուլիսին, բայց հոկտեմբերի սկզբին պաշտպանության նախկին նախարարի տեսաուղերձը «ռումբի» պայթյունի էֆեկտ ունեցավ։ Քաղաքական նոր շարժումն առաջին հերթին դրել է միասնականության և համախմբման խնդիր, իսկ գաղափարական բուն ուղղվածությունն ու մյուս կարևորագույն հարցերը կներկայացվեն առաջիկայում։

«Համահայկական ճակատ» շարժումը նաև կայք ունի, որտեղ ներկայացնում է շարժման գործունեության առանցքային ուղղությունները․

1. Համախմբել երկրի և արտասահմանի հայրենասեր բոլոր ուժերը, որոնք գերակայություն են համարում պետության ​​շահերը, հարգանքը հայ ժողովրդի ազգային և կրոնական ավանդույթների, պատմության նկատմամբ։

2. Պայքարել իշխանության կողմից Հայաստանի դավաճանության, պետական շահերի և պետականության ոտնահարման, հայ ժողովրդի կարևորագույն արժեքների նկատմամբ արհամարհական վերաբերմունքի դեմ։ Գործող իշխանությունների բոլոր որոշումները, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, հարկավոր է ճանաչել անվավեր, ուժը կորցրած, ապօրինի և Հայաստանի Սահմանադրությանը չհամապատասխանող (հակասող)։

3. Վերականգնել հասարակության կողմից վստահությունը պետական ​​իշխանության հանդեպ։ Ձևավորել ազգային գաղափարներ՝ ազգային ինքնագիտակցության, համախմբման, երկխոսության հիման վրա։
Համատարած ապատիայի պայմաններում այս գաղափարաներն են, որ կարող են համախմբել հանրության լայն զանգվածներին՝ մեկ դրոշի, մեկ գաղափարի ներքո։

Հայկ Առաքելյան 

Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ
website by Sargssyan