Տեղի է ունեցել «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողով. Աննա Կոստանյան

Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Դեկտեմբերի 10-ին՝ Արցախի Անկախության Հանրաքվեի, Արցախի Սահմանադրության ընդունման, մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրերի կապակցությամբ, քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների և անհատների նախաձեռնությամբ՝ տեղի ունեցավ համաժողով «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄԸ՝ ԱԶԴԱՐԱՐԵԼ, ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ, ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ»։

Նպատակը`

- վեր հանել Արցախի հայաթափման հետևանքով առաջացած իրավախախտումները

- վերականգնել քաղաքացիների իրավուքները, որոնք ոտնահարվում և առհամարհվում են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կողմից։

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների իրավիճակը ներկայացրեցին Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի նախկին պետական նախարար և նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Վարդանյան, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյան, իրավաբաններ Արսեն Բաբայանը, Հովհաննես Խուդոյանը, Վարազդատ Հարությունյանը, իրավապաշտպան Ռաֆայել Իշխանյանը, լրագրողներ` Լարա Առաքելյանը, Անի Գևորգյանը, Հռիփսիմե Ջեբեջյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Միրա Անտոնյանը, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, հասարակական գործիչներ Նարե Սիմոնյանը, Շանթ Չարշաֆչյանը, մեդիա նախաձեռնության հեղինակ Վանա Շիրվանյանը, քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը, Ցեղասպանության կանխարգելման՝ Լեմկինի Ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորջեյը, ով հանդես եկավ նախապես ձայնագրված տեսաուղերձով։

Համաժողովին ազդարարվեց իրավապաշտպան նոր նախաձեռնության մեկնարկի մասին։

ՀԻՇԵՑՆԵՄ.

- դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության կանխարգելման միջազգային օրն է

- դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։

Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ Շարմազանով Գերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան
website by Sargssyan