Պետության չգոյության երկու դրվագ

Երեկ տեղի ունեցած երկու իրադարձություն հերթական անգամ արձանագրում են, որ Հայաստանում պետական համակարգ որպես այդպիսին գոյություն չունի, պետության ղեկին դիլետանտներ են, իսկ Հայաստանը դարձել է ռուսերեն ասած՝ «պռախադնոյ դվոր», որտեղ ով ինչ ուզում անում է։ Նախօրեին ջրային պարեկները «Սևան ազգային պարկի» ծառայողների հետ երկու նավակով ծառայություն են իրականացրել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Երկու հարյուր ձկնորսական նավակներ մոտեցել են նրանց, ձկնորսները հայհոյել են, բենզինով շշեր, փայտեր նետել, մի քանիսն էլ բարձրացել են «Սևան ազգային պարկին» պատկանող նավի վրա, վիճաբանել աշխատակիցների հետ, հարվածներ հասցրել։ Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։ Դիմակավորված ձկնորսները գողացել են նաև «Սևան ազգային պարկին» պատկանող նավակը։

Երեկ առավոտյան դիմակավորված հատուկ ջոկատայիններն էլ հատուկ գործողություն են իրականացրել Նորատուսում՝ ձերբակալելով 26 անձանց։ Դրանից հետո ողջ գյուղը հավաքվել, հանրահավաք է արել և պահանջել է գործող իշխանություններից թույլ տալ շարունակել ձկնագողությունը, ընդ որում գործող իշխանությունները որևէ կերպ դեռ չեն արձագանքել, բացառությունը, թերևս, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, որը հենց Նորատուս գյուղից է և անձամբ գնացել ու կանգնել է իր գյուղացիների կողքին, փոխանակ սաստեր, թույլ չտար Սևանա լճից ձկան գողություն իրականացնել։

Մեկ այլ դեպք էլ Գյումրիում է եղել։ Ուկրաինական պատերազմից հետո Հայաստան փախած և Հայաստանում ապաստանած ռուսաստանցի Դմիտրի Սեդրակովին գտել են Ռուսաստանում, Դոնի Ռոստովի ոստիկանությունում։ Նրան շաբաթներ առաջ ձերբակալել էին հենց Գյումրիում, 102-րդ ռազմակայանի ռուս ռազմական ոստիկանները, իսկ միջպետական համաձայնագրով, ռուս իրավապահները նման իրավասություն ընդհանրապես չունեն, առավել ևս խիստ զարմանալի է, որ ռուսները ոչ միայն փողոցից մարդ են առևանգում, այլ նաև նրան հաջողացնում են տեղափոխել Դոնի Ռոստով, իսկ Հայաստանի գլխավոր դատախազությունը հաղորդագրութուն է տարածել, թե Սեդրակովին ձերբակալելու, կալանավորելու և Ռուսաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին միջնորդություն չի ստացել, չի քննարկել և չի բավարարել։

Մի գուցե Հայաստանի գլխավոր դատախազուհուն թվում է, թե այս կերպ իր վրայից հեռացնում է բոլոր մեղադրանքները, սակայն փաստն ընդամենն այն է, որ ռուս իրավապահները պարզապես «շան տեղ չեն դնում» իրենց հայ գործընկերներին, իսկ ցանկացած մեկը կարող է գալ Հայաստան, ցանկացածին առևանգել և առանց դժվարությունների տանել երկրից։ 

Սոնա Սիմոնյան

«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
website by Sargssyan