Դատարանը կատարում է իշխող վարչախմբի ակնհայտ պատվերը․ «Հայաքվե»
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) հասարակական-քաղաքական գործիչ, «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին մեղավոր ճանաչեց և նախադեպը չունեցող աբսուրդային արգելք դրեց նրա հանրային-քաղաքական գործունեության վրա՝ պարտավորեցնելով 2 տարի 6 ամսով չկազմակերպել հավաքներ և չմասնակցել դրանց։
Համարում ենք, որ այս քայլով դատարանը կատարում է իշխող վարչախմբի ակնհայտ պատվերը՝ հանրային կյանքից ու քաղաքական գործընթացներից մեկուսացնելու իր առավել հետևողական ընդդիմախոսներին։ Ավետիք Չալաբյանի հանդեպ շինծու, պատվերով քրեական գործ հարուցելու, նախաքննության, դատաքննության ողջ ապօրինի ընթացքն ու արդյունքը ՀՀ-ում դատաիրավական համակարգի՝ բռնազավթված լինելու անհերքելի վկայությունն է։
Նիկոլ Փաշինյանը այն դարձրել է իր գործիքը՝ թույլ չտալու Հայաստանում քաղաքացիական հասարակության և նոր, կենսունակ ազգային քաղաքական ուժերի ձևավորումը։ Սրանով նա, ի թիվս այլոց, երկու հարց է փորձում լուծել՝ կատարել իր գործընկեր Իլհամ Ալիևի՝ Հայաստանում ազգային ուժերին խեղդելու պահանջը, և է՛լ ավելի ամրապնդել իր բռնատիրական ռեժիմը՝ ազատազրկմամբ ու այլ ճնշումներով փորձելով ահաբեկել ընդդիմադիր կեցվածք ունեցող բոլոր գործիչներին ու արժանապատիվ քաղաքացիներին։
Խստորեն դատապարտում ենք մարդու քաղաքական ու քաղաքացիական իրավունքների ոտնահարման այս աղաղակող դրսևորումը։ Զորակցություն ենք հայտնում մեր գործընկերոջը և հավաստում, որ մեզ ոչ մի բռնություն հետ չի պահելու Արցախի և ընդհանրապես՝ հայ ժողովրդի ազգային իրավունքների համար պայքարի, և խաբեությամբ բռնազավթված իշխանությունը ժողովրդին վերադարձնելու մեր ուղուց։
Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բոլոր աջակիցներին՝ Ավետիք Չալաբյանին ողջ այս ընթացքում սատար լինելու համար։
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհուրդ
Երևան, 21 դեկտեմբերի, 2023 թ․
«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ
Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան
Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե»
Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան
Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան
Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե»
Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան
Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան
Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան
Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան
Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան
Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ
Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին
COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար
Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան
ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ
Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»
«Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»
Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»
Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ)
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան
Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)
Մալթայում կայացել է ftNFT YoCerebrum Awards-ը. հայտնի են հաղթողները
Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած