Անսկզբունքայնություն՝ լեվել Փաշինյան

2018 թվականին գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը խախտել է իր իսկ տված  բոլոր խոստումները, սակայն շարունակում է նույն ոգով խաբել այն հանրությանը, որի ձայների շնորհիվ էլ զավթել էր վարչապետի պաշտոնը։

Դեռևս այսպես կոչված հեղափոխության օրերին Փաշինյանը հայտարարում էր, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, իսկ դրանից հետո բազմաթիվ նոր տուգանքներ են մտցվել, ավելի խստացվել օրենսդրական դաշտը, հանրությունն էլ շատ ավելի կոշտ տուգանքներ է վճարում, քան նախկին իշխանությունների օրոք։ Քաղաքացին, որը, ըստ Փաշինյանի, տուգանքի մատերիալ չէր, այժմ էլ կրկին պնդում է, թե տուգանքի մատերիալ չէ։

Երեկ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը պարզապես ծաղրել է Հայաստանի քաղաքացիներին՝ կրկին պնդելով իր այլևս մի քանի անգամ վարկաբեկված հայտարարությունը։ Խոսելով ճանապարհային տուգանքների մասին՝ Փաշինյանը մի քանի առաջարկներ է արել, իբր 50 % տունգանքը 15 օրում վճարելու դեպքում, քաղաքացին կազատվի մյուս մասը վճարելու պարտավորությունից։ «Եղած քաղաքականությունը խրախուսում էր քաղաքացուն, որ եթե դու հնարավորություն ունես, գրպանդ ներում է, ինչքան ուզում ես խախտում արա, ինչ ուզում ես արա, վճարիր, գնա քո ճանապարհով։ Պետությունն ասում էր խախտում արա, պետությանը եկամուտ բեր, դրա համար էինք ասում քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, հիմա մարդը չի կարող էդպես անել, որովհետև այդ տուգանքի բալերը կկուտակվեն, ինքը կզրկվի մեքենա վարելու հնարավորությունից, իսկ եթե զրկված վիճակում վարի մեքենան, դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված։ Արձանագրում ենք, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, նրա խախտումը չենք խրախուսում, բայց եթե շարունակում է խախտում անել, մենք իրեն ասում ենք, որ Հայաստանի ճանապարհներով ավտոմեքենա չպետք է վարես»,- նշել է Փաշինյանը։

Հերթական անգամ ծաղրելով իր իսկ ընտրազանգվածին՝ Նիկոլ Փաշինյանը փաստում է, որ որևէ սկզբունքային մոտեցում չունի որևէ առանցքային հարցի վերաբերյալ։

Էլեն Մանուկյան

Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե» Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի
website by Sargssyan