«Մեր ուշադրության կենտրոնում է լինելու Գարգառի խմելու ջրի հարցը». Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար

Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վրույր Այվազյանը Past.am-ի հետ զրույցում ամփոփում է անցնող տարին: Խմբակցությունն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ համայնքի ավագանու կազմում է: «Ինչպես մեր պետության, այնպես էլ մեր համայնքի համար չեմ կարող ասել, թե մեծ ձեռքբերումների տարի էր: Ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ: Համայնքի նոր ձևավորված ղեկավարությունը դեռ շատ հարցերում չի հասկանում, թե ինչ է տեղական ինքնակառավորումը, ինչ է համայնքային զարգացումը: Այդ մասով անընդհատ ունեցել ենք խնդիրներ, բախումներ: Ցավոք, դրանք մինչ օրս էլ շարունակվում են, բայց համեմատաբար ավելի քիչ են: Մեզ մոտ ստացվել է որոշակիորեն հանգել այն գաղափարին, թե ինչ է համայնքային ու տնտեսական զարգացումը, թե ինչպիսի մոտեցում պետք է ցուցաբերել սոցիալական տարբեր հարցերի, ինչպիսին պետք է լինի փաստաթղթաշրջանառությունը, ինչպես պետք է գումարվեն ավագանու նիստերը, ինչ կարգով անցկացվեն և այլն: Դրան հասել ենք շատ մեծ ջանքերի շնորհիվ, ընդհուպ մինչև դատական գործերի»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ «Ապրելու երկիրն» ավագանիում ընդդիմություն է, չունի իշխանական որևէ լծակ: «Որպես ընդդիմություն փոքրամասնություն ենք կազմում, մեր ձայնն ընդհանուրի մեջ որոշիչ լինել չի կարող: Ունենք 8/7 ձայների հարաբերակցություն, որում 7 ձայն ներկայացնող ուժն ենք, հետևաբար միայն մեր ուժով նախագծեր ընդունել չենք կարող: Մեր գործառույթը եղել է առկա խնդիրների ուսումնասիրությունն ու վերհանումը: Քաղաքացիներն իրենց խնդիրների լուծման ակնկալիքով մեզ են դիմել և մեր միջոցով խնդրի բարձրաձայնման, ավագանու նիստերի ժամանակ քննարկման արդյունքում դրանք լուծվել են: Բայց դեռ կան շատ հարցեր, որոնք իրենց լուծումները չեն ստացել, և հարցեր, որոնք իրենց պատասխանները չեն ստացել»,- հավելում է Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը:

Իսկ ի՞նչ հիմնական խնդիրներ կան, որոնք լինելու են ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ուշադրության կենտրոնում: «Մեր ուշադրության կենտրոնում է լինելու Գարգառ բնակավայրի խմելու ջրի հարցը, այս խնդիրը տարիներ շարունակ կա և առաջնահերթության սկզբունքով պետք է այն լուծել: Մինչև 2021 թ.-ը խոշոր ծրագրեր են կյանքի կոչվել 100, 26 և 3 մլն դրամի սահմաններում, վերակառուցվել է արտաքին ցանցը: Հիմա մնում է ներքին ցանցի հարցը, որը, ցավոք, լուծում չի ստանում: Դրա համար նախատեսված գումարները ծախսվել են բյուջեի այլ նպատակների համար, իրենց հիմնական նպատակին չեն ծառայել: Չնայած որ համայնքային իշխանությունը խոստացել է, որ 2024 թ.-ին այդ հարցը լուծելու է, բայց մեր խմբակցությունը լուրջ ու հիմնավոր մտավախություններ ունի, որ եկող տարի ևս Գարգառի խմելու ջրի հարցը չի լուծվելու: Որոշ թաղամասերի բնակիչներ բառիս բուն իմաստով ճահճաջուր են խմում: Մեր ունեցած վիճակագրության համաձայն, աուտիզմով տառապող երեխաները Գարգառում ավելի շատ են, քան այլ բնակավայրերում, և առհասարակ առողջական այլ խնդիրներ ունեցող երեխաները Գարգառում ավելի շատ են, քան այլ բնակավայրերում: Մտավախություն ունենք, որ դրա պատճառն այս ճահճաջրերն են: Միևնույն ժամանակ Պուշկինոյում սեզոնային ջրի խնդիր կա: Երբ գալիս է ջրերի պակասի, ցամաքի ժամանակը, Պուշկինոյում խմելու ջրի սակավություն է նկատվում: Այնտեղի խմելու ջրի հետ կապված ևս մեկ նախագիծ կա, տեսնենք՝ կյանքի կկոչվի, թե ոչ»,- եզրափակում է Վրույր Այվազյանը:

Լուսինե Առաքելյան

Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը
website by Sargssyan