2024 թվականը բավական թեժ է սկսվել ողջ տարածաշրջանի համար

2024 թվականը բավական թեժ է սկսվել ողջ տարածաշրջանի համար։ Հայաստանին սահմանակից գրեթե բոլոր երկրներում քաղաքական բարդ իրադարձություններ են տեղի ունենում. բախումներ, որոնք իրենց հետևանքներն անմիջականորեն ունենալու են նաև Հայաստանի Հանրապետության վրա։ Եթե Իսրաելը շարունակում է համառորեն ոչնչացնել Գազայի հատվածը՝ տեղահան անելով գրեթե 2 միլիոն մարդկանց, նաև սկսել է հարվածներ հասցնել ընդհուպ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, ապա իրավիճակը թեժանում է նաև Իրանում։ Նախօրեին տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության հետևանքով գրեթե 100 մարդ սպանվել է, մի քանի հարյուրն էլ վիրավորվել են, ընդ որում հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։

Քաղաքական լուրջ իրադարձությունների պատրաստվում է նաև Ադրբեջանը, որտեղ փետրվարին նախագահական արտահերթ ընտրություններն են սպասվում և Իլհամ Ալիևը ցանկանում է ամրապնդել իր իշխանությունը։

Թուրքիան ողջ տարածաշրջանային զարգացումներից անմասն չէ, ընդհուպ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին՝ պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի մակարդակով։ Իրավիճակը բավականին թեժացել է նաև Վրաստանում։ Նախկին վարչապետ և մեծահարուստ Բիդինա Իվանիշվիլին կրկին հայտարարել է մեծ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին։ Իվանիշվիլին հասկանում է, որ առաջիկա զարգացումները կարող են իրեն և իր ղեկավարած թիմին զրկել տարածաշրջանում ազդեցություն ունենալու հնարավորությունից և որոշել է անձամբ ձեռնամուխ լինել Վրաստանի քաղաքական կյանքի վերափոխմանը։

Միակ երկիրը, որտեղ կարծես ոչինչ տեղի չի ունեցել և ինքնամոռաց իրեն տվել է Ամանորին և հրավառություններին՝ Հայաստանն է։ Հայաստանի վարչապետն էլ զբաղված էր մարզային դպրոցներում կախիչներ պոկելով։

Ըստ էության, Հայաստանի իշխանությունն ու քաղաքական ողջ համակարգը ոչ համարժեք են արձագանքում առկա իրողություններին, ինչը նոր աղետի նախերգանքն է։ 

Լուսինե Ալոյան 

Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով
website by Sargssyan