«Թույլ չեմ տալու, որ լինի ճնշում կամ ազդեցություն վարույթի մասնակիցների, նաև դատարանի նկատմամբ». փաստաբան

«Տիգրան Խաչատրյանի գործով դատական նիստը կայացել է, նախնական դատալսումների փուլում ենք: Իմ պաշտպանյալի խափանման միջոցը երեք ամսով երկարացվել է»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Վահագն Քեշիշյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը ծանուցեց, որ «հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանը»:

Քեշիշյանը մեզ հետ զրույցում ուշադրություն է հրավիրում Հանրային հեռուստաընկերության եթերում հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի մեկնաբանություններին: «Գլխավոր դատախազի տեղակալն իմ պաշտպանյալի վերաբերյալ քրեական վարույթի մեկնաբանություն է տվել, որտեղ փաստերն իմ գնահատմամբ ճիշտ չի ներկայացնում: Մյուս կողմից, կրկին իմ գնահատմամբ ուղիղ կերպով ազդեցություն է լինում դատարանների նկատմամբ: Կոնկրետ տվյալ դեպքում Տիգրան Խաչատրյանի գործը քննող դատավորի նկատմամբ: Ներկայացնում են փաստեր, որ գործով տուժողն իրարամերժ ցուցմունքներ է տվել, բայց օբյեկտիվ իրականությունն այն է, որ տուժողն առհասարակ ցուցմունք չի տվել, էլ ուր մնաց իրարամերժ ցուցմունք տա: Տուժողի իրարամերժ ցուցմունք տալու հանգամանքն էլ մեկնաբանվում է վկայի ցուցմունք փոխելու հանգամանքով: Ինձ հետաքրքիր է՝ տուժողը նախաքննության ընթացքում ինչպե՞ս է ծանոթացել վկայի ցուցմունքներին: Դա կարող է տեղի ունենալ նախաքննության ավարտից հետո, ինչն այս դեպքում եղել է օրեր առաջ՝ 2023 թ.-ի դեկտեմբերի 19-ին: Բացի դա, երբ ասում են, որ եղած նյութերը բավարար են մեղադրական ակտ կայացնելու համար, դա ի՞նչ է նշանակում: Իմ գնահատականով, սա ուղիղ մեսիջ է դատարանին, որ՝ «դատավո՛ր, տե՛ս, պետք է ընդամենը չագուչը խփես սեղանին մեղադրական ակտով», անտեսելով անմեղության կանխավարկած, արդար դատաքննություն, ապացույցների գնահատում և այլն: Նույն զրույցի ժամանակ նաև պաշտպանական կողմի մեկնաբանություններն են ցիտում, բայց պաշտպանական կողմը, ինչ որ իրենք են ասում, նման բան չի ասել: Հետաքրքիր է նաև այն, որ գործը դատարան գնալուց հետո նոր խոսում են սրա մասին, ինչո՞ւ ավելի վաղ չէին խոսում: Տրամաբանությունն այն է, որ գործը դատարանում եղած ժամանակ են խոսում այս մասին, որ դատավորին ոչ ուղղակի կերպով ասեն՝ դատավոր ջան, դու սրանից բացի այլընտրանք չունես»,-նշում է մեր զրուցակիցը:

Փաստաբանն ընդգծում է՝ վարույթով որևէ ապացույց չկա: «Մեկնաբանում են հետևյալը՝ Տիգրան Խաչատրյանը գործով չպարզված հանգամանքներում ձեռք է բերել, պահել, փոխադրել և օգտագործել է հրազեն: Որտեղի՞ց նման տեղեկություն: Ենթադրում են, որ եթե դեպքի օրը այսինչ մարդը միջին աստիճանի մարմնական վնասված է ստացել, ուրեմն Տիգրան Խաչատրյանն այդ ատրճանակը, կամ չգիտեմ ինչը, ձեռք է բերել ու պահել: Կամ ասում են՝ տուժողն իրավունք չունի ցուցմունք չտալու: Ես ասում եմ՝ տուժողն իրավունք ունի ցուցմունք չտալու: Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը սահմանում է տուժողի իրավունքներն ու պարտականությունները: Հստակ սահմանված է, որ տուժողն իրավունք ունի ցուցմունք չտալ այն ժամանակ, երբ իր տված ցուցմունքը կարող է օգտագործվել իր և իր մերձավորների դեմ: Իսկ գլխավոր դատախազի տեղակալն ասում է, որ տուժողն իրավունք ունի ցուցմունք չտալու, բացառությամբ եթե իր հայտնածը կարող է օգտագործվել իր մերձավորների դեմ, չխոսելով հենց տուժողի անձի մասին: Վարույթը նախաձեռնվել է նաև խուլիգանության հատկանիշներով: Եթե ես լինեմ տուժողը, կարող եմ ցուցմունք չտալ, պատճառաբանելով, որ վարույթով խուլիգանություն է նախաձեռնվել, այս դեպքում կարող են լինել բազմաթիվ մեղադրյալներ, կարող է նաև տուժողը լինել մեղադրյալ: Տուժողի ցուցմունք չտալու հանգամանքով պայմանավորված վարույթ են նախաձեռնել տուժողի նկատմամբ: Սա ի՞նչ է նշանակում, որ ցուցմունք չես տալիս, գնա դատվի, ցուցմունք տուր, գործը հանենք վրայիցդ: Գնահատում եմ, որ սա ևս ճնշում է: Ուղիղ միջամտություն է տեղի ունենում կոնկրետ դատավարության նկատմամբ»,-ընդգծում է նա:

Մեկնաբանում է ևս մեկ կարևոր հանգամանք: «Մյուս կողմից՝ իրենց ձեռքի տակ ունեցած տեսանյութը որևիցե բան չի ասում Տիգրան Խաչատրյանի կողմից ենթադրյալ կատարվածի մասին: Նշում են, որ տուժողի եղբոր որդին կրիչները փոխել է, թե ջնջել, նման մեկնաբանություն են անում: Շատ կուզենայի, որ այդ կրիչները լինեին: Ո՞ւմ էր ձեռնտու կրիչներ տանելը կամ ոչնչացնելը, եթե իրոք ոչնչացվել է, չնայած չեմ հավատում այս ֆորմատով մեկնաբանություններին: Ում ձեռնտու է, նա պետք է տանի կրիչները, այդ դեպքում ինչո՞ւ են այդ ամենը մեկնաբանում ի վնաս Տիգրան Խաչատրյանի: Ինչ է թե Տիգրան Խաչատրյանի հայրը՝ Սուրիկ Խաչատրյանը, եղել է Սյունիքի մարզպետ: Կարծում եմ, որ իրավաբանության մեջ քաղաքական կոնտեքստ չպետք է լինի:  Շատ հետևողական եմ լինելու այս գործի արդարացի լուծմանը, ամեն ինչ անելու եմ, որպեսզի պարզվի իրականությունը և թույլ չեմ տալու, որ ցանկացած եղանակով լինի ճնշում կամ ազդեցություն վարույթի մասնակիցների, նաև դատարանի նկատմամբ»,-եզրափակում է Վահագն Քեշիշյանը:

Լուսինե Առաքելյան

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan