Նիկոլ Փաշինյանն արձանագրեց սեփական քաղաքականության սնանկությունը

Ելույթ ունենալով կուսակիցների առաջ՝ Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ելույթ ունեցավ, այսպես կոչված, խաղաղության խաչմերուկի քաղաքականության ամբողջական ձախողման և իր իշխանության կատարյալ սնանկության թեմայով։

1․ Առնվազն 2022թ հոկտեմբերի 6–ից Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն որդեգրել էր «Արցախը հանձնենք Ադրբեջանին, որ դիմացը Հայաստանի տարածքային ամբողջականություն, խաղաղություն, «կադաստրի թուղթ» ստանանք Ադրբեջանից ու Թուրքիայից» քաղաքականությունը։

Նա զոհեց հազարավորների կյանքը, Ալիևի հետ էթնիկ զտման ենթարկեց արցախահայությանը, գիտակցված հանձնեց Արցախը՝ արդարանալով և հուսալով, որ «Հայաստանը պետք է Արցախի գերին չդառնա, համ էլ՝ Ադրբեջանի հետ հնարավոր կլինի Արցախը հանձնելուց հետո վերջնական խաղաղություն հաստատել» թեմայով։ Դա ոչ միայն անբարոյական, այլ նաև հակապետական քաղաքականություն էր, բայց մեր հանրության մի փոքր հատվածը լուռ համաձայնություն էր տվել այդ քաղաքականությանը՝ մտածելով, որ փոքրը զիջելով՝ կարելի կլինի փրկել մեծը։

Ալիևի վերջին հայտարարությունները վերջնականապես «ջրեցին» այդպես մտածող մարդկանց հույսերը։

Փաշինյանի արձագանքից ամբողջությամբ հաստատվում է մեր այն պնդումը, որ նա մոլորեցրել է հանրության այդ հատվածին՝ վտանգի տակ դնելով Հայաստանի ապագան։ Արցախը կուլ տալով՝ Ալիևն աչքը դրել է ամբողջ Հայաստանի վրա։

2. Փաշինյանին հավատացող փոքրամասնության համար էլ է արդեն տեսանելի նրա իշխանության սնանկությունը և ավարտված գործիչ լինելը։ Ափսոս, որ դա տեղի ունեցավ Արցախի կործանման ու հազարավոր զոհերի գնով:

3․ Հայաստանը, որպես անկախ պետություն, կանգնած է լինել–չլինելու խնդրի առաջ։ Հայ ժողովուրդը կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ: Եվ այս ամենը վերջին հինգ տարիներին վարվող աղետալի քաղաքականության հետևանքով:

4. Մեր երկրին, հետևաբար, անհրաժեշտ է նոր առաջնորդություն, անվտանգության ապահովման նոր քաղաքականություն, որպեսզի Հայաստանը մնա քարտեզի վրա, որպեսզի հայ ժողովուրդը կրկին, ինչպես 100 տարի առաջ, չենթարկիվի նոր ցեղասպանության, որպեսզի մենք իսկապես երաշխավորված խաղաղ զարգացում ունենանք։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan