Թուրքիան՝ Հայաստանի խոշոր ներդրող. սա թույլ չտալու հաշվարկները բացակայում են

Թեև հայաստանյան տնտեսագետները, և ոչ միայն, ահազանգում են, որ հայ-թուրքական սահմանի բացումը դառնալու է Թուրքիայի կողմից Հայաստանը տնտեսական էքսպանսիայի ենթարկելու միջոց, որ 80 միլիոնանոց թուրքական շուկան Հայաստանի համար դառնալու է սպառնալիք՝ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերությունները, Շուշիի հռչակագիրը և Հայաստանի ներկայիս թույլ վիճակը, այդուհանդերձ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոնյանը շարունակում է անտեսել անվտանգային սպառնալիքներն ու պնդել՝ թուրքական շուկան ոչ թե սպառնալիք է Հայաստանի համար, այլ՝ հնարավորություն։

Թե կոնկետ ինչպիսի հնարավորություններ է տեսնում Վահան Քերոբյանը Թուրքիայում, 168.am-ը գրավոր հարցմամբ փորձել էր ճշտել հենց նախարարությունից նշյալ հարցադրումներով՝ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ի՞նչ ապրանքներ և ծառայություններ է Հայաստանը պատրաստվում արտահանել Թուրքիա և ներմուծել այդ երկրից, կա՞ն արդյոք տնտեսական հաշվարկներ, թե ճանապարհների ապաշրջափակումից հետո հայկական ապրանքները որքանո՞վ մրցունակ կլինեն Թուրքիայում, և արդյո՞ք ունենք տնտեսական անվտանգությանը սպառնացող վտանգներին դիմակայելու հաշվարկներ։

Ի պատասխան այս հարցերի՝ էկոնոմիկայի նախարարությունը որևէ տնտեսական հաշվարկ չի մատնանշել, որին հղում անելով՝ հնարավոր կլիներ հասկանալ, թե, օրինակ, ճանապարհների ապաշրջափակումից հետո հայկական ապրանքները որքանով մրցունակ կլինեն Թուրքիայում։

Էկոնոմիկայի նախարարությունը չի ներկայացրել նաև տնտեսական անվտանգությանը սպառնացող վտանգներին դիմակայելու գեթ մեկ հաշվարկ։ Տեսանելի չեն այն քայլերը, որոնք հայ-թուրքական սահմանի բացումից հետո Թուրքիան չեն դարձնի Հայաստանի խոշոր ներդրող։

Էկոնոմիայի նախարարությունից նաև հետաքրքրվել էինք՝ կա՞ն արդյոք պայմանավորվածություններ պոտենցիալ ներդրողների հետ, որոնք միայն ճանապարհների ապաշրջափակումով պայմանավորված՝ հետաձգել են ներդրումները, և պատրաստ են ճանապարհների ապաշրջափակումից հետո կատարել ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում, եթե այո, ապա ո՞ր ոլորտներում և ի՞նչ ծավալներով:

Պարզվում է՝ առ այս պահը չկան ոչ պոտենցիալ ներդրողներ, ոչ էլ խոստումներ, որ ճանապարհների ապաշրջափակումից հետո ներդրողները պատրաստ լինեն ներդրումներ անել։ Էկոնոմիկայի նախարարությունը ոչ ներդրողի մասին է ակնարկել, ոչ էլ ներդրումների համար հետաքրքիր ոլորտներ նշել։

Հետաքրքրվել էինք նաև՝ արդյո՞ք հաշվի են առնվել գյուղատնտեսական, տեքստիլ և այլ ապրանքների՝ Թուրքիայից արտահանման սուբսիդավորման պայմաններում Հայաստանի Հանրապետության տեղական արտադրության կրճատման սպառնալիքները։

Ի պատասխան՝ հայտնել են, թե հայկական ապրանքների մրցունակության ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարությունը մշակող արդյունաբերության և մի շարք այլ ոլորտների ընկերություններին տրամադրում է պետական աջակցության լայն գործիքակազմ։

Այս պատասխանից հարց է առաջանում՝ եթե լայն գործիքակազմ է տրամադրում, ինչո՞ւ է աղետալի վիճակում Հայաստանի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, և այդ վիճակում է՝ առանց Թուրքիայի հետ բաց սահմանի, հետևապես հարց՝ որքանո՞վ աղետը կխորանա այդ սահմանի բացումից հետո։

Ստացվում է՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի վտանգներին դիմակայելու, սպառնալիքների դեմ տնտեսական հաշվարկներ ներկայացնելու փոխարեն՝ էկոնոմիկայի նախարարությունն առաջնորդվում է սոսկ կենացների մակարդակում իր ակնկալիքներով և որպես միակ հաշվարկ՝ ներկայացնում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները։

Ըստ այդ ցուցանիշների՝ Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին կազմել է 280․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8․2%-ով (2022թ․ հունվար–հոկտեմբեր ամիսներին կազմել է 258․8 մլն ԱՄՆ դոլար)։

2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Թուրքիա կազմել է 3․6 մլն․ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 93․9%-ով (2022թ․ հունվար–հոկտեմբերին կազմել է 59․2 մլն․ ԱՄՆ դոլար)։

2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 276․5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 38․5%-ով (2022թ․ հունվար–հոկտեմբեր ամիսներին կազմել է 199․6 մլն ԱՄՆ դոլար)։

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Թուրքիայի հետ 2022 թվականին կազմել է 324․6 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 4.4 անգամ (2021թ․ կազմել է 73․5 մլն ԱՄՆ դոլար)։

2022 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Թուրքիա կազմել է 61․2 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 139 անգամ (2021թ․ կազմել է 0․44 մլն ԱՄՆ դոլար)։

2022 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 263․3 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 3.6 անգամ (2021թ․ կազմել է 73․0 մլն ԱՄՆ դոլար)։

2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունից Թուրքիա արտահանված հիմնական ապրանքատեսակներն են՝

թանկարժեք մետաղից կամ թանկարժեք մետաղով պատված իրեր
կենդանական ծագում ունեցող արտադրանք, ոչ պիտանի սննդի համար
դաբաղած կաշի, կաշեթաղանթ՝ խոշոր եղջերավոր անասունների
ծորակ՝ խողովակատարի, կաթսայի, ջրամբարի
էլեկտրական շարժիչ և գեներատոր:
2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայից Հայաստանի Հանրպետություն ներմուծված հիմնական ապրանքատեսակներն են՝

տրիկոտաժե պաստառներ
մանվածք սինթետիկ մանրաթելերից
նավթ և նավթամթերք՝ ոչ հում
ձող և տրամատ՝ ալյումինե
փայտատաշեղային կամ փայտանրբաթելային սալիկներ և նման սալիկներ փայտանյութից։

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan