Ես չեմ զարմանա, եթե Փաշինյանի իշխանությունը Րաֆֆու, Նժդեհի գրքերը խարույկների վրա այրի. Ավետիք Չալաբյան

Այս իշխանությունը փորձում է մեր հասարակության կարևոր բջիջները ոչնչացնել, օրինակ՝ հարձակում է սկսում եկեղեցու դեմ, ձերբակալում են գեներալներին, փակում են թատրոնները: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, ով նույնպես ներկա էր «Գոյ» թատրոնի կոլեկտիվի կազմակերպած բողոքի ակցիային, որով պահանջում են չմիավորել «Գոյ» և Սունդուկյան թատրոնները։

«Թատրոնը և ընդհանրապես մշակութային ցանկացած կոլեկտիվ հասարակության կարևոր մաս է, թույլ է տալիս միասին մեզ զգալ հասարակություն, զգալ որակյալ հասարակություն, մշակութային և ինտելեկտուալ հասարակություն։ Հիմա այս իշխանությունը  փորձում է մեր հասարակության կարևոր բջիջները ոչնչացնել, այս ամենը ինձ հիշեցնում է 30-ականների նացիստական Գերմանիան, երբ որ բերում էին քաղաքների կենտրոններում խարույկներ էին վառում և իրենց դուր չեկած հեղինակների գրքերը գցում էին խարույկների մեջ։ Ես չեմ զարմանա, որ եթե Փաշինյանի իշխանությունը կարողանա վերարտադրվել, ինչ-որ ժամանակ հետո Րաֆֆու, Նժդեհի գրքերը այրեն, Նժդեհի, Նեմեսիսի արձանները հանեն, որովհետև իրենց բովանդակությունը, գործունեության ոճը դա է»,-ասաց նա։ 

Ըստ Չալաբյանի՝ թատրոնի կոլեկտիվն անկախ քաղաքացիական ձայն ունի և նրա գոյությունը ֆինանսական չնչին ծախս է պահանջում։ «Գոյ» թատրոնը հարվածի տակ է ընկել, քանի որ այս նյութապաշտ իշխանության դոկտրինի մեջ չի տեղավորվում»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքն այսօր այստեղ է, որպեսզի «Գոյ» թատրոնը շարունակի իր գործունեությունը:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին եւ գործելու է նրա կազմում: «Գոյ» թատրոնի տնօրենը կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել, սակայն օրեր առաջ նրան ազատել են աշխատանքից եւ նշանակել նոր պաշտոնակատար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտարարել էր, որ «Գոյ» թատրոնի գոյությունը որպես առանձին ՊՈԱԿ չենք պատկերացնում, այլ պատկերացնում ենք առանձին ստեղծագործական միավոր Սունդուկյանի անվան թատրոնի կազմում:

Թատրոնի աշխատակազմի շահերը ներկայացնող փաստաբան Կարո Ասատրյանը նշել է, որ օրենսդրությունն արգելում է դատական գործընթացը չավարտած՝ որոշում կայացնել, թեև Ժաննա Անդրեասյանն ասել է, որ դրանք տարբեր գործընթացներ են։

Փաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե» Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք Չալաբյան Պատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա Սողոմոնյան Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով
website by Sargssyan