Փաշինյանական վարչախումբը ցույց է տալիս քծնող մտավորականների իրական տեղը

2018 թվականի իշխանափոխությունից հետո մշակույթի որոշ գործիչներ մինչ օրս շարունակում են աջակցել գործող վարչախմբին՝ բնավ հաշվի չառնելով ո՛չ այդ իշխանության քայլերն Արցախի դեմ և ո՛չ էլ նույնիսկ մշակույթի դեմ Փաշինյանի իշխանության ապազգային գործողությունները։ Ազգային ժողովն այս օրերին քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը, որով առաջարկում է հանել որոշ ժողովրդական և վաստակավոր կոչումներ։
 
Ընդսմին, մինչ երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր իրավիճակում, իսկ մեր տարածաշրջանը եռում է, Հայաստանի գործող իշխանությունները զբաղված են «հույժ կարևոր» գործով՝ պարզապես թիթեռ են նկարում։ Թե որքանով է վարչախումբը վերաբերվում մշակույթին, ընդհանրապես կարելի է պատկերացնել՝ երեկ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությունից. «Ո՞վ է այս մարդկանց ճանաչում։ Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Միրզոյան Փարավոն, ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, կարող էի ցանկն ավելի ընդլայնել, բայց չեմ հասցնի ժամանակի մեջ, որևէ մեկս միթե ճանաչում է այս անձանց որպես ժողովրդական արտիստ, եթե դուք հիմա հարցում անեք, ժողովրդի մեծամասնությունն իրոք չի ճանաչում»,- ասել է արդարադատության փոխնախարարը։
 
Միգուցե ՔՊ-ական պաշտոնյան չի ճանաչում թատերական գործիչներին ու գրողներին, հանրությունը, սակայն, հրաշալի գիտի ով, ով է։ Ի դեպ 2018 թվականից հետո Նիկոլայ Ծատուրյանը, որն ինքնամոռաց նվիրվել է գործող վարչախմբի բոլոր ապազգային քայլերն արդարացնելու գործին, իսկ երեկ «արդարացիորեն» զարմացել է. «Նախ ինձ շատերը գիտեն, շատերը գիտեն, լավ էլ ճանաչում են, իզուր տեղը թող չբարբաջի, իրեն իմ անունից ասեք, թող «ռեխը» փակի»։
 
Թերևս հենց իշխանության վերաբերմունքն իրեն քծնողների հանդեպ կարելի է բնորոշել որպես իրական վերաբերմունք, իսկ այն, ինչ անում են «ծատուրյանների» նկատմամբ, լիովին օբյեկտիվ է։
 
Սոնա Մխիթարյան
Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan