Փաշինյանը Հայաստանը լցնում է քաղբանտարկյալներով, իսկ Ալիևի ասածներին չի արձագանքում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց, որ ՀՀ իշխանությունից որևէ ակնկալիք չունի, որ կարող են Ալիևի սպառնալից հայտարարություններին պատասխանել։

«Չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունն այդքան համարձակություն ունի, որ մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներին պատշաճ ձևով արձագանքի, այս թեման երկար ժամանակ քննարկվում է։

Եթե նկատել եք, իշխանությունն ամենադաժան, ամենաանբարոյական միջոցները գործադրում է, երբ թեման վերաբերում է ներքաղաքական իրադարձություններին, հատկապես իշխանության պահպանման հարցերին։ Որպես դրա հետևանք, Հայաստանում մեծ թվով քաղբանտարկյալներ կան՝ սկսած Արմեն Աշոտյանից, որն իր քաղաքական բառապաշարի և ընդդիմախոսության պատճառով այսօր ճաղերի հետևում է, վերջացրած Մամիկոն Ասլանյանով, Նարեկ Մալյանով, արցախցիներով, որոնց անուններն այսօր հասարակությունը չգիտի, բայց նրանք գտնվում են ճաղերի հետևում»,- նշեց Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս պետք է պատշաճ պատասխան տար Ալիևի վերջին հայտարարություններին։

Պատգամավորի բնորոշմամբ՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ՀՀ իշխանության պահվածքը կարելի է որակել՝ որպես ստորաքարշության դրսևորումներ։ Ադրբեջանի ղեկավարը տարիներ շարունակ, մասնավորապես 2020 թվականից հետո, փորձում է  ամենավերջին վիրավորական արտահայտություններով խոսել ոչ միայն իշխանության տարբեր դեմքերի, այլև հայ ժողովրդի մասին։

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan