Ռուսաստանը 48 հրթիռային և 112 ավիահարված է հասցրել Ուկրաինային. Կիևը ՌԴ տարածքը գրոհել է անօդաչուներով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անցած 24 ժամվա ընթացքում ռուս-ուկրաինական ռազմաճակատում 56 բախում է տեղի ունեցել։ Այս մասին ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում, գրում է korrespondent.net-ը:

«Ընդհանուր առմամբ, հակառակորդը 48 հրթիռային և 112 ավիահարված է հասցրել, ինչպես նաև համազարկային կրակի կայանքներից 73 հարված է հասցրել մեր դիրքերին և բնակավայրերին», - ասվում է ամփոփագրում:

Նշվում է, որ ռուսական ահաբեկչությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ։ Ավելի քան 200 տարբեր քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ ավերվել և վնասվել են Կիևում և Կիևի մարզում, Խարկովում և Պավլոգրադում՝ Դնեպրոպետրովսկի մարզում։

«Անցած 24 ժամվա ընթացքում ռուս զավթիչները հերթական ավիահարվածն են հասցրել՝ կիրառելով «Շահեդ-136/131» տիպի 6 հարձակողական անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները ոչնչացրել են հակառակորդի 1 անօդաչու թռչող սարք»,- ասվում է Գլխավոր շտաբի հաղորդագրությունում։

Մինչդեռ Lenta.ru-ն հավելում է, որ հունվարի 24-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել ՌԴ Օրյոլի մարզի վրա։ Նահանգապետ Անդրեյ Կլիչկովի խոսքով՝ ՀՕՊ համակարգերն ուկրաինական անօդաչու սարքերը որսացել են շրջանի մայրաքաղաքի Ժելեզնոդորոժնի և Հյուսիսային շրջաններում։ Նշվում է, որ անօդաչուների գրոհի հետևանքով կոտրվել են բնակելի շենքերի ապակիները:

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan