Հայաստանն արագացված տեմպերով գնում է դեպի բռնապետություն

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը վկայում է, որ Հայաստանն արագացված տեմպերով գնում է դեպի բռնապետություն։ «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել ավագանու անդամ Նարինե Հայրապետյանի հետ կատարված միջադեպի՝ Հայաստանից հեռանալու վերաբերյալ։ Ընդհուպ այս դեպքում բոլոր դետալները չեն, որ բացահայտված են, կան, իհարկե, որոշակի կասկածելի տվյալներ։

Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ իրեն առևանգել են ու իր հասարակական, քաղաքական գործունեության հետ կապված ճնշումներ կիրառել, զգուշացրել են՝ «չափերի մեջ մնալ» ու դադարեցնել կոշտ քննադատությունը։ Ոստիկանություն դիմելուց հետո Հայրապետյանը լքել է Հայաստանը, մի քանի օր նրա հետ կապ չի եղել, ապա, կապի դուրս գալով, նա տեղեկացրել է, որ երկրից դուրս է եկել, քանի որ իր դեմ ճնշումներ են բանեցրել նաև ոստիկանությունում՝ ստիպելով հրաժարվել իր ցուցմունքից և նոր ցուցմունք տալ։ Եթե, իսկապես ոստիկանությունում ճնշումներ են գործադրվում ընդդիմադիր գործչի նկատմամբ և նման պարտադրանք են ներկայացվում, ապա դա առաջին հերթին, հենց գործող իշխանությունների խարանն է։

Ի վերջո, օրենքի գերակայության մասին խոսող Նիկոլ Փաշինյանն ու նրա վարչախումբը, իրենք առաջին հերթին պետք է շահագրգռված լինեն օրենքի կետը, ազատ խոսքն ու մարդու իրավունքները պահպանելու հարցում, սակայն ոչ միայն ընդդիմադիր ավագանու անդամի, այլ նաև բազմաթիվ այլ դրվագներով կարելի է ցուցանել, որ գործող իշխանությունները երկիրը տանում են բռնապետության ճանապարհով և հասել են մի այնպիսի կետի, որ նույնիսկ մեղադրանքը, որը կարող է ընդհուպ կեղծ լինել, հանրության մեջ այլևս դիտարկվում է որպես իրականություն։

Ցանկացած պարագայում իշխանությունը ոչ միայն պետք է արագ հետաքննի և պատժի մեղավորներին, այլ նաև հանրությանը տարբեր դրվագներով համոզի, որ Հայաստանը բռնապետության վերածելու միտք չունի։ 

Նունե Մինասյան

Ռուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր Ավետիսյան Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան
website by Sargssyan