Թրամփը վերընտրվելու դեպքում աշխարհում խաղաղություն կհաստատի ուժի միջոցով և Իրանի դեմ առավելագույն ճնշում կգործադրի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ աշխարհը «երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է»՝ անդրադառնալով Իրանի աջակցությունը վայելող զինյալների կողմից Հորդանանում ԱՄՆ բազայի վրա իրականացրած հարձակմանը, որի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ երեսունից ավելի ամերիկացի զինծառայող:

Թրամփը պնդել է, որ նման բան «երբեք չէր լինի, եթե ինքը նախագահ լիներ». նա համապատասխան  գրառում է կատարել Truth Social-ում:

«ԱՄՆ-ի դեմ այս լկտի հարձակումը Ջո Բայդենի թուլության և հանձնվելու ևս մեկ սարսափելի և ողբերգական հետևանք է։ Այս հարձակումը երբեք չէր լինի, եթե ես լինեի նախագահ, ոչ մի հնարավորություն չէր լինի: Ճիշտ այնպես, ինչպես չէր լինի Իրանի կողմից աջակցվող ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա, Ուկրաինայում պատերազմը, և մենք հենց հիմա կունենայինք խաղաղություն ողջ աշխարհում: Փոխարենը, մենք 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին ենք»,- գրել է ԱՄՆ նախկին ղեկավարը:

Թրամփը պնդել է, որ երբ ինքը լքում էր պաշտոնը, Իրանը «թույլ, կոտրված և լիովին վերահսկելի էր»:

«Իմ առավելագույն ճնշման քաղաքականության շնորհիվ իրանական վարչակարգը հազիվ էր կարողանում երկու դոլար հավաքել՝ իրենց ահաբեկիչների պրոքսիներին ֆինանսավորելու համար: Այնուհետև Ջո Բայդենը եկավ և Իրանին տվեց միլիարդավոր դոլարներ, որոնք ռեժիմն օգտագործել է արյունահեղություն և ջարդեր տարածելու համար ողջ Մերձավոր Արևելքում։ Այս հարձակումը երբեք տեղի չէր ունենա, եթե ես լինեի նախագահ»,- գրել է նա։

Թրամփը խոստացել է հետ բերել այդ քաղաքականությունը, եթե նոյեմբերի ընտրություններում հաղթի Բայդենին։

«Այս սարսափելի օրը ևս մեկ ապացույց է այն բանի, որ մեզ անհրաժեշտ է անհապաղ վերադարձ դեպի խաղաղություն ուժի միջոցով, որպեսզի այլևս չլինի քաոս, ավերածություններ և ամերիկացիների թանկարժեք կյանքերի կորուստ: Մեր երկիրը չի կարող գոյատևել Ջո Բայդենի՝ գլխավոր հրամանատարի պաշտոնում լինելու պայմաններում»,- գրել է նա։

Բայդենի վարչակազմը հակադարձել է՝ պնդելով, որ նրանք, ովքեր փորձում են «քաղաքականացնել ԱՄՆ ազգային անվտանգությունը, անտրամաբանական են և վնասում են անվտանգությանն ու ապահովությանը»:

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan