Խորապես թքած ունենք Կուրիլյան կղզիների նկատմամբ «ճապոնացի ժողովրդի զգացմունքների» վրա. Մեդվեդև

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Կուրիլյան կղզիների պատկանելիության հարցը ընդմիշտ փակված է երկրի Սահմանադրության համաձայն։ Այս մասին նա հայտարարել է այն բանից հետո, երբ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան խոսել է Մոսկվայի հետ տարածքային վեճերը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու Տոկիոյի ցանկության մասին։

Նրա խոսքով՝ Մոսկվան «խորապես թքած ունի» Կուրիլյան կղզիների նկատմամբ «ճապոնացի ժողովրդի զգացմունքների» վրա։

«Մենք խորապես թքած ունենք «ճապոնացի ժողովրդի զգացմունքների»  վրա՝ այսպես կոչված Հյուսիսային տարածքների վերաբերյալ։ Սրանք «վիճելի տարածքներ» չեն, սա Ռուսաստանն է։ Իսկ այն սամուրայները, որոնք առանձնապես տխուր են, կարող են կյանքից  հեռանալ ճապոնական ավանդական ձևով»,- գրել է Դմիտրի Մեդվեդևը «ՎԿոնտակտե»-ում։

Նրա խոսքով, Կուրիլյան կղզիներն ակտիվորեն կզարգանան, և նրանց ռազմավարական դերը կաճի։ Նա հավելել է, որ տարածաշրջանում նոր զինատեսակներ կտեղակայվեն։ Դմիտրի Մեդվեդևը նաև ասել է, որ ոչ ոք դեմ չէ խաղաղության պայմանագրի կնքմանը, եթե բավարարվեն Ռուսաստանի պահանջները։

Ավելի վաղ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ Ճապոնիան հավատարիմ է մնում Ռուսաստանի հետ տարածքային վեճի լուծմանն ու խաղաղության համաձայնագրերի ստորագրմանը ուղղված քաղաքական կուրսին։

Մոսկվան և Տոկիոն անցյալ դարի կեսերից բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով խաղաղության համաձայնագրի մշակման շուրջ։ Դրա գլխավոր խոչընդոտը մնում է Կուրիլների հարավային մասի իրավունքների շուրջ անհամաձայնությունը։ Պատերազմի ավարտից հետո ամբողջ արշիպելագը ներառվեց Խորհրդային Միության կազմում, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի խումբ փոքր անմարդաբնակ կղզիների սեփականությունը։ Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս ընդգծել է, որ Մոսկվայի ինքնիշխանությունն այս տարածքների նկատմամբ, որն ունի համապատասխան միջազգային իրավական բազա, կասկածից վեր է։

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan