Փաշինյանն ու Ալիևն աշխատում են սինխրոն

Հայաստանի Սահմանադրությունն ամեն գնով փոխելու և Ադրբեջանի համար կոմֆորտ պայմաններ ստեղծելու համար Փաշինյանն ու Ալիևն աշխատում են սինխրոն, հայտարարություններն էլ անում են նույն սինխրոնությամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխությունների դեպքում կարելի է հասնել խաղաղության։ Ալիևի խոսքով՝ Հայաստանի Անկախության հռչակագիրն ուղղակի կոչեր է պարունակում Ղարաբաղը Հայաստանին միացնելու և Ադրբեջանի «տարածքային ամբողջականության խախտման» վերաբերյալ, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են Հայաստանի Սահմանդրության մեջ։ Ինչպես և սպասելի էր, Ադրբեջանը փորձում է այս կերպ իր սեփական նարատիվները տարածել Հայաստանի ներքաղաքական կյանքում, մինչդեռ դրա կարիքը նույնիսկ չուներ, ադրբեջանական նարատիվները ոչ պակաս հաջողությամբ տարածում է Նիկոլ Փաշինյանը։ Երեկ վերջնականապես խոստովանել է, որ սահմանադրական փոփոխությունները հենց արտաքին ճնշման և ուժի սպառնալիքի պատճառով է։ «Պատկերացրեք երկուսով քայլում ենք ճանապարհով և տեսնում ենք ճանապարհի եզրին ցլեր են կանգնած, իսկ մենք կարմիր զգեստներով ենք և պետք է որոշում կայացնենք, ի դեպ այդ շորն ինձ համար գործել է տատիկս։ Բարդ ճանապարհ, պետք է որոշում կայացնենք, պետք է այդ ճանապարհն անցնենք»։ Բառերի մի ամբողջ կույտ է դուրս տվել Նիկոլ Փաշինյանը՝ փաստացի ընդգծելով, որ ամեն ինչ արվում է Ադրբեջանի պահանջով։

Այս դեպքում ուղղակի պետք է մտահոգվել հենց «Փաշինյանի առողջության համար»։ Ալիևին ցլի հետ համեմատելու դեպքում, արդյոք որևէ վերելակում մեկ-երկու ապտակ չի ուտի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրությամբ 4-րդ հանրապետություն ստեղծել, ստեղծել պարտության, դեպրեսիայի, անկումների, արժեհամակարգային բացակայության և մասնագիտական անհամապատասխանության ու ապիկարության հիման վրա։ 3-րդ հանրապետությունն արդեն գոյություն ունի 33 տարի, Փաշինյանի իշխանության ժամանակը չհաշված՝ ապրել է արժանապատիվ, հաղթանակած։ Այժմ Փաշինյանը ցանկանում է իր անարժանապատիվ պաշտոնավարումը տարածել նաև Հայաստանի հետագա ընթացքի վրա։

Լուսինե Մուրադյան

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan