Գործող խորհրդարանական համակարգը թույլ է տալիս վատին անվերջ վերարտադրվել. Արշակ Կարապետյան

1991 թվականի անկախությունից հետո Հայաստանում 4 իշխանություն է փոխվել և 4-ն էլ սեփական ցանկությամբ Սահմանադրություն են գրել։ Առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք 1995 թվականին ընդունված Սահմանադրությունն էր, որով Հայաստանը դառնում էր նախագահական կառավարմամբ երկիր։ 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը գնաց իշխանության թևերի առավել լայն տարանջատման և լիազորությունների կիսման։ Արդյունքում Հայաստանը վերածվեց կիսանախագահական կառավարմամբ հանրապետության և նախագահն իր լիազորությունների որոշ մասը փոխանցեց կառավարության ղեկավարին։ Ընդ որում վարչապետ էր նշանակվում նախագահի կողմից՝ խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող կուսակցության ներակայացուցիչը։

Նախագահական կառավարման համակարգը, ըստ էության, մինչև 2018 թվականը, ապացուցեց իր կենսունակությունը՝ բազմաթիվ դեպքերում նպաստելով Հայաստանի զարգացմանը, ինչպես նաև մարտահրավերներն ու ֆորսմաժորային իրավիճակները հանգուցալուծելուն։

2015 թվականին Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեց՝ առաջարկելով անցնել երկրի կառավարման խորհրդարանական համակարգի։ Ընդունված Սահմանադրությունն ուժի մեջ մտավ արդեն 2018 թվականին, իսկ 2 ժամկետ նախագահի պաշտոնում կառավարած Սերժ Սարգսյանը փորձեց այժմ էլ երկիրը կառավարել որպես վարչապետ, սակայն արտաքին հետքով և ժողովրդական լայն զանգվածների ներգրավմամբ իշխանափոխություն տեղի ունեցավ, որի անունը դրեցին թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, իսկ իշխանությունը փոխանցեցին փողոցից եկած մի խմբի՝ բացարձակ զուրկ կառավարման հմտություններից և քաղաքական սկզբունքներից։

Այսօր էլ Նիկոլ Փաշինյանն է փորձում նոր Սահմանադրություն նախաձեռնել, պետական կառավարման համակարգի փոփոխություն, սակայն, չի իրականացվելու։ Գործող իշխանություններին չափազանց դուր է եկել խորհրդարանական, իսկ իրականության մեջ՝ սուպեր վարչապետական կառավարման համակարգը։ Ավելին, Փաշինյանն այս Սահմանադրական փոփոխություններն իրականացնում է հատկապես արտաքին ճնշման միջոցով՝ առնվազն մի քանի հարց լուծելով, մասնավորապես ցանկանում է նախ նսեմացնել Հայ առաքելական եկեղեցու դերը, այնուհետև Սահմանադրության նախաբանից հեռացնել Անկախության հռչակագրին հղումը՝ ըստ որի, Հայաստանը ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը և նաև իր վրա պատասխանատվություն վերցնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում։ Ուստի և Փաշինյանը լայն իմաստով ոչ թե Սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնում, այլ միանգամայն նոր Սահմանադրության ընդունում։ Իսկ կառավարման համակարգի փոփոխություն չի լինելու։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը մի առիթով նշել է, որ իրեն անձամբ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ եթե լիներ նախագահական կառավարման համակարգ, ապա որևէ դեպքում ընտրվելու շանս չէր ունենա։ Ինքը՝ պաշտպանության նախկին նախարարը, կարծում է, որ ով գալիս է իշխանության Սահմանադրություն է գրում, այնպես, որ հետագայում իրենց գործողությունների համար պատասխանատվություն չկրեն, իսկ անունը դնում են «ճանապարհ դեպի դեմոկրատիա»։ «Նույն Չերչիլի խոսքերն ասեմ. «Դեմոկրատիան բերում են այն երկրներ, որոնք ուզում են բերել արտաքին կառավարման»։ Ցավալին այն է, որ Հայաստանում ով նստում է ղեկավարի աթոռին, սկսում է Սահմանադրություն փոխել, այսպես կոչված «բարեփոխումներ» նախաձեռնել։ Նույնն էլ Պաշտպանության նախարարությունում, որտեղ ամեն եկող ռեֆորմներ է ձեռնարկում, բայց եղածը չեն ամրապնդում»,- նշում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Ըստ Կարապետյանի ամենակարևորը պետք է հասկանալ, թե ո՞վ մեր երկրում կարող է դառնալ երկրի ղեկավար։ Իսկ դրա համար, ըստ Կարապետյանի, պետք է լինի նախագահական կառավարման մոդել, նախագահին էլ ընտրի ժողովուրդը, ուղիղ քվեարկությամբ, ինչպես եղավ 90-ականներին, ոչ թե ընտրեն փողոցից եկած անձանց ինչ-որ մի խմբի, որոնք ինչ-որ պահի ճիշտ կողմնորոշվում են, թե ժողովրդին ինչ է պետք և սկսում են դրա մասին խոսել։
«Այս համակարգը թույլ է տալիս վատին անվերջ վերարտադրվել, ինչպես 2021թ.։ Թող լինի նախագահական երկիր, երբ որ ժողովուրդը կպահանջի ղեկավարի հրաժարականը, և կընտրի նորին»,- նշում է Արշակ Կարապետյանը։

Ըստ էության նախկինում խորհրդարանական կառավարման համակարգի դեմ հանդես եկող Փաշինյանը հրաշալի հասկացել է, որ միայն խորհրդարանական կառավարման պայմաններում հնարավորություն ունի շարունակել կառավարել երկիրը։ Հայաստանի ներկա ընդդիմությունն էլ այդ հարցը որևէ կերպ չեն բարձրացնում, կարծես ստեղծված իրավիճակը բխում է բոլոր կողմերի թե՛ գործող իշխանության, թե՛ առկա ընդդիմության շահերից։

Հայկ Առաքելյան

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan