Սա խելացնորություն է՝ ամեն մի նոր հայտարարություն հակասում է նախորդին

Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի օրենսդրությունը մեր խնդիրն է և միջամտելու իրավունք չունի որևէ մեկը։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ այս մոտեցումը տրամագծորեն հակառակ է վերջին շաբաթներին Փաշինյանի և նրա թիմի կողմից տարվող գծին։

«Խոսում էին, որ Սահմանադրությունը խանգարում է խաղաղության պայմանագրին, Նիկոլ Փաշինյանն ինչ-որ ցլերի ու կարմիր շորերի օրինակ էր բերում, հիմա նա միանգամայն այլ բնույթի հայտարարություն է անում։ Ի դեպ, սա նրան տիպական է, իր կերպարի համար բնորոշ բան է, որովհետև ինքը սիրում է իրար հակասող հայտարարություններ անել, ու ողբերգություն է, որ դա հատկապես անում է արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցերում, ինչը հետո որպես կանոն հանգեցնում է շատ ծանր հետևանքների երկրի համար»,-ասաց Սուրենյանցը։

Ի՞նչն առիթ հանդիսացավ նման փոփոխության համար, հարցին քաղաքագետը նշեց, որ Փաշինյանն արդեն բացահայտ հիասթափություն ունի Արևմուտքից և փորձում է նրանց հասկացնել դեմարշով, որ այլևս նրանց երաշխիքներին չի հավատում։ 

«Երկրորդը կապում եմ մեր բոլորի ջանքերի հետ, ինչպես գիտեք մեր կուսակցությունը, այլ կուսակցություններ, «Հանուն Սահմանադրության» շարժումը մենք ենք նախաձեռնել, «Հայաքվեն» է ինչ-որ նախաձեռնություն արել, ընդհանրապես սա հարց է, որ բացի ՔՊ-ից, եթե նկատել եք, մնացած բոլոր կուսակցությունները հանդես են եկել Սահմանադրության և Անկախության հռչակագրի պաշտպանության դիրքերից և թերևս  նա վախեցել է, որ կարող է այս անգամ իսկապես համահայկական որոշակի ընդվզում լինել»,-ասաց վերջինս։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է չորս գյուղեր, ասաց, որ կարծում է՝ Տավուշի գյուղերի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իրար հակասում են, սական ոչինչ բացառել հնարավոր չէ․ «Անցած տարիներին իր վարած քաղաքականությունը հուշում է, որ, այո, նա վիճակը հասցնում է փակուղու՝ հետո գնում է զիջումների»։

Փարիզում ՀՀ դեսպանության համար մոտավորապես 25 միլիոն եվրո արժողությամբ շենք ձեռք բերելու մասին էլ Սուրենյանցը շեշտեց, որ մեր դիվանագիտական ներկայացուցչությունը պետք է հավուր պատշաճի լինեն, թե տարածքային, թե տեղայնությամբ, սակայն շենք ձեռք բերելով արտաքին քաղաքականության որակը, ցավոք սրտի, չենք կարող բարելավել։

«Միայն արտաքին ֆոնով չես կարող տպավորություն ստեղծել, եթե դու արտաքին քաղաքական օրակարգ ունես»,-նկատեց Սուրենյանցը։

Փաշինյանի հայտարարություններին լուրջ վերաբերվել չի կարելի՝ ամեն մի նոր հայտարարություն հակասում է նախորդին, երրորդ հայտարարությամբ հերքում է նախորդ երկու հայտարարությունները միասին։ 

«Սա խելացնորություն է, երբ որ մարդը ինքը բացում է Սահմանադրության մասին դիսկուրսը, սա Ադրբեջանում որսում են, դարձնում են պահանջ, այդ պահանջը լեգիտիմացնում են արևմտյան հարթակներում, հետո ինքը միամիտ ասում է՝ դա մեր ներքին գործն է։ Ես կարծում եմ Փաշինյանը Արևմուտքից դժգոհ է, երաշխիքներ այլևս չի ստանում։ Սակայն շարունակում է ռուսական բոլոր հարթակները մերժել և այդ մասով մեկնաբանելու որևէ բան էլ չկա»,- եզրափակեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահը Սուրեն Սուրենյանցը։

 

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan