Հայաստանի գործող իշխանությունները սերունդների կողմից իրենց գնահատականը ստանալու են․ Արշակ Կարապետյան

Արցախի ռազմաքաղաքական էլիտան շարունակում է գտնվել Բաքվի բանտերում, իսկ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տևական ժամանակ ոչինչ չեն ձեռնարկում նրանց հայրենիք վերադարձնելու, այդ մարդկանց խոշտանգումներից փրկելու համար։ Առաջին հերթին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումը խայտառակություն է Հայաստանի համար, հայ ժողովրդի համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը նշում է, թե անձամբ ճանաչում է նախկին նախագահներին, գեներալներին, չի կարող ասել, թե բոլորի հետ անձնական լավ հարաբերություններ ունի, սակայն նրանց գերեվարումն ազգային խայտառակություն է համարում։

Պաշտպանության նախկին նախարարը կարծում է, ոչ բոլորն են իրենց ստեղծված իրավիճակում պարտված համարում։ Տարբեր երկրներում, հայկական համայնքներում շատերը կան, որ փորձում են հարցեր քննարկել, պայքարում են։ Կարապետյանը հավատացնում է, գործող իշխանությունները սերունդների կողմից իրենց գնահատականը ստանալու են։ «Մեր թոռներն ու ծոռներն ասելու են՝ այ էս ղեկավարի ժամանակ Հայաստանը եղավ այս վիճակում։ Ինչ ուզում են գրեն թղթերի վրա, ինչ օրենքներ ուզում են մտցնեն, ինչ ուզում են անեն, պատմությունը իրենց էն ամոթի, խայտառակ նկարները խփած է լինելու ապագա սերունդների պատմության գրքի մեջ»,- նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Արշակ Կարապետյանը։

Հարցին, թե ինչպես է լինելու Արցախի ճակատագիրը, Արշակ Կարապետյանը նշել է, թե մեզնից է կախված, մեր ունակությունները, մեր ցանկությունները հասցնել այն բուրգերին, որոնք կարող են մեզ աջակցել։

Միևնույն ժամանակ, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը չի կարծում, թե Արցախն անվերադարձ կորսվել է։ «Մենք պետք է պաշտպանվենք, պատրաստվենք համազգային պաշտպանության, հակառակ դեպքում ոչինչ չենք ունենալու։ Կարող է գալ մի օր, որ մեր երկրի այսօրվա ղեկավարները հերթ կկանգնեն ադրբեջանական անձնագրեր ստանալու համար։ Դա էլ իրենց համար լավագույն դեպքում։ Բայց ես հաստատ եմ ասում, դուրս ենք գալու այս վիճակից, պետությունը մերն է լինելու»,- նշել է նա։

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan