Էկոնոմիկայի նախարարի թեկնածու դեռ չունեն

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից Վահան Քերոբյանի ազատումից մեկ շաբաթ անց առայժմ Էկոնոմիկայի նախարարի նոր թեկնածու չկա։ Մամուլը մի քանի անուններ է նշում, ովքեր կարող են զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն Քաղպայմանագրում և հատկապես իշխող ուժի վարչությունում դեռ չեն կարողացել կողմնորոշվել։

Նախօրեին տեղեկություն է տարածվել, թե այդ պաշտոնը կարող է զբաղեցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։ Վերջինս անմիջապես հերքել է նշված տեղեկությունը, բացառել, որ իրեն կարող են նշանակել նախարարի պաշտոնում։

Ըստ որոշ տեղեկությունների՝ քննարկում են նաև պետեկամուտների կոմիտեի փոխնախագահի պաշտոնից ազատված Արտյոմ Սմբատյանի թեկնածությունը։ Հատկապես երեկ նրա պաշտոնազրկումից հետո, այդ տեղեկությունները սրվեցին։ Սմբատյանը բավականին ջերմ հարաբերություններ ունի իշխող ուժի ներկայացուցիչների հետ և նրան հաստատապես, առանց նոր պաշտոնի չեն թողնի։

Քաղպայմանագրում առայժմ տեղյակ չեն, թե ում է Փաշինյանը մտադիր նշանակել նախարարի պաշտոնում։ Գործող փոխնախարարներից որևէ մեկի թեկնածությունը չեն էլ ցանկանում քննարկել՝ հասկանալով, որ նրանք չունեն բավարար ազդեցություն և մասնագիտական հմտություններ նախարարի պաշտոն զբաղեցնելու համար։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարի պաշտոնի նշանակման հարցում հստակություն կլինի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում, որից հետո էլ տեղի կունենա նշանակումը։ Էկոնոմիկայի նախարար նշանակելուց հետո, Փաշինյանն արդեն անցնելու է պետական այլ կառույցներում զտումներին, մի քանի նախարարներ էլ սպասում են ազատման իրենց հերթին։

Սաթենիկ Մուրադյան

Գեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից
website by Sargssyan